Որոնել

2022.11.05 Madonna di Fatima

13 Մայիս - Այսօր Ֆաթիմայի Տիրամօր Տօնն է

Ֆաթիմայի Տիրամայր, Աղերսում ենք Քեզ, Մեզ մօտ մնա։ Օրհնիր մեզ և համայն աշխարհը։ Պարգևիր Քո Միածին Որդու Երկնային Խաղաղութիւնը։ Ամէն

1915-ի համաշխարհային պատերազմի ժամանակ ինչպէս Հայ, այնպէս էլ Պորտուգալիայի ժողովուրդը կրում էր պատերազմի և բռնատիրութեան  արհաւիրքները։ Հալածանքի եւ  յուսալքումի չափազանց տխուր իրավիճակ էր ստեղծուել։  Հենց այդ շրջանում, 1917 մայիսի 13-ին Սուրբ Կոյսը երևաց Պորտուգալիայի մոռացուած մի գիւղի՝ Ֆաթիմայի  երեք փոքրիկ հովիւներին,  որոնք իրենց ոչխարներն էին արածեցնում։ Նրանցից մեկը՝ Լուչիան, 10 տարեկան մի աղջնակ էր, որ իր երկու զարմիկների՝ 9 տարեկան Ֆրանչեսկոյի և 7 տարեկան Ջիաչինթայի հետ էր։ 

 

ԱՂՕԹՔ

Յանուն Հօր և Որդու և Սուրբ Հոգու: ԱմԷն․

 «Աստուած իմ, հաւատում, պաշտում և սիրում եմ Քեզ, իմ յոյսը Դու ես: Ներողութիւն եմ խնդրում նրանց համար, ովքեր չեն հաւատում, չեն երկրպագում, և չեն սիրում Քեզ»:

«Ամենասուրբ Երրորդութիւն, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, ես խորապէս պաշտում եմ Քեզ և նուիրում եմ Քեզ Յիսուս Քրիստոսի ամենաթանկ Մարմինը, Արիւնը, Հոգին և Աստուածութիւնը, որն առկայ է աշխարհի եկեղեցիների բոլոր խորաններում՝ ի հատուցում վիրաւորանքների, սրբապղծութիւնների և անտարբերութեան, որից ինքը վիրաւորուած է։ Յիսուս Քրիստոսի Ամենասուրբ Սրտի և Մարիամի Անարատ Սրտի անսահման արժանիքների համար ես խնդրում եմ Քեզ՝ խեղճ մեղաւորների դարձի համար »: 

Ֆաթիմայի Ամենասուրբ Կոյս, որ երեք փոքրիկ հովիւներին յայտնեցիր խաղաղութեան և Յույսի պատգամը, ցոյց տուեցիր շնորհների գանձերը, որոնք մենք կարող ենք ձեռք բերել Սուրբ Վարդարանի աղօթքով, Քո Անարատ Սրտի բարեպաշտութեամբ, և հինգ ամիսների առաջին շաբաթների քաւիչ Սուրբ Հաղորդութեամբ, շնորհիր մեզ այս բարեպաշտութիւնները կատարել անկեղծ սիրով, որպէսզի ստանանք այն շնորհները, որոնք մեծ վստահութեամբ խնդրում ենք Քեզանից, մասնաւորապես, տուր մեր հայ ժողովրդին հոգեկան ու մարմնական առողջութիւն և Հայաստան աշխարհին կատարեալ ազատութիւն եւ խաղաղութիւն, Աստծոյ մեծագոյն փառքի, Քո պատուի և հոգիների փրկութեան համար։ Ամէն.

 

Ֆաթիմայի Տիրամայր,

Աղերսում ենք Քեզ, Մեզ մօտ մնա։

Օրհնիր մեզ և համայն աշխարհը։

Պարգևիր Քո Միածին Որդու

Երկնային Խաղաղութիւնը։ Ամէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/05/2024, 07:34