Հայկական ժողովրդական երգեր. Մովսէս Խորենացու (410-490) «Պարծանք եկեղեցւոյ» շարականը
Անտոն Մեծ ճգնաւորին: Այն մաս է կազմում Անտոն Անապատականի կանոնի:
Գրիգոր Լուսաւորիչը, 302 թուականին Կեսարիայից Մեծ Հայք գալով, ձեռնադրում և իր հետ բերում է նաև ազգութեամբ յոյն Անտոն և Կրոնիդես ճգնաւորներին։ Անտոնը և Կրոնիդեսը գործել են Մշոյ Սուրբ Կարապետ վանքում, որը հիմնել էր Լուսաւորիչը՝ Տարոնի Իննակնեան բարձունքում գտնուող Գիսանեի մեհեանի տեղում։ Այստեղ հաստատուել է միաբանական ուխտ, վանահայր է նշանակել իրենց աշակերտներից Եպիփանը, որը միաժամանակ Տարօն գաւառի առաջնորդ Զենոբ Գլակի տեղապահն էր։ Անտոնը և Կրոնիդեսը շուրջ 15 տարի գործել են Մշոյ Սուրբ Կարապետի վանքում, ապա մօտ 40 տարի ճգնել շրջակայ անտառներում։
Անտոնի գերեզմանը գտնուել է Մշոյ Սուրբ Կարապետ վանքի մօտ գտնուած մի մատուռում։ Հայ եկեղեցին սուրբ Անտոնի և սուրբ Կրոնիդեսի յիշատակը նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը, տօնելի միւս հայ ճգնաւորների հետ։
Ահա, այս Անտոն Մեծ Ճգնաւորին էլ նուիրուած է Խորենացու գեղեցիկ շարականը։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ