2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Բամբակը բարի է» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (31)
Ունկնդրէ հաղորդաշարը

Հայ ժողովրդական պարերգերից շատերը չունեն խորը իմաստ, բայց սրանք ունեցել են կարևոր նշանակութիւն երիտասարդ տղաների ու աղջիկների համար։ Բանն այն է, որ հնում, որոշակի տարիքի հասնելուց յետոյ, ընդունուած չէր տղաների ու աղջիկների ընկերութիւնն ու մտերմութիւնը։ Իսկ այս պարերգերով, որոնք կատարւում էին սովորաբար երեկոյեան, աշխատանքից յետոյ հաւաքների ժամանակ, երբ նրանք կարող էին միմեանց հետ շուրջպար բռնած երգել, անպատրաստից յօրինուող ու երգուող խօսքերում նրանք միմեանց ներքին ու արտաքին գեղեցկութեան գովքն էին անում,զիրար սէր խոստովանում, ժամադրութիւն նշանակում և նոյնիսկ պայմանաւորւում, թէ երբ պէտք է տղայի ծնողները խնամախօսութեան գնան աղջկայ ծնողների մօտ։

Ահա, այդպիսի մի պարերգ էլ «Բամբակը բարի է» երգն է, որը ներկայացուած է «Սասնա ծռեր» անսամպլի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/09/2023, 07:28