Միջազգային հանրութիւնը 5,6 միլիառ եւրօ հանգանակած է Սուրիոյ համար
Միջազգային հանրութիւնը 5,6 միլիարդ եւրօ կյատկացնի Սիրիային և այն երկրներին, որոնք ընդունել են սիրիացի փախստականներին։ Այս որոշումն ընդունուել է յունիսի 15-ին՝ Սիրիային նուիրուած ԵՄ-ի և ՄԱԿ-ի 7-րդ խորհրդաժողովի արդիւնքներով, որն անցկացուել է Բրյուսելում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եւրայանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրութիւնը:
Նոր տրանշների մեծ մասը՝ 4,6 միլիարդ եւրօն, կյատկացուի 2023 թ.-ին, իսկ մնացած 1 միլիարդը՝ 2024 թ.-ին և դրանից յետոյ։
Այդ միջոցները կուղղուեն Սիրիայում և սիրիացի փախստականներին ընդունած հարևան երկրներում մարդկանց աջակցութեան համար: 3,8 մլրդ եւրոյի չափով դրամաշնորհները կյատկացուեն ԵՄ-ի բիւջէից. 2,1 մլրդ եւրօն կտրամադրի Եւրայանձնաժողովը, իսկ 1,7 մլրդ եւրօն՝ ԵՄ-ի անդամ պետութիւնները։
Բացի այդ, միջազգային ֆինանսական կառոյցները և դոնորները յայտարարել են 4 միլիարդ եւրոյի վարկի տրամադրման մասին՝ դրամաշնորհների և վարկի ընդհանուր գումարը հասցնելով 9.6 միլիարդի:
Ըստ Եւրայանձնաժողովի տեղեկատւութեան՝ 2011 թուականից ի վեր Եւրոմիութիւնը և նրա անդամ երկրներն, ընդհանուր առմամբ, աւելի քան 30 միլիարդ եւրօ են յատկացրել Սիրիային աջակցութեան համար:
Աղբիւրը` Արեւելք
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ