Որոնել

2021.03.30 Risurrezione, Gesù Cristo risorge,  sepolcro vuoto

Հայկական ժողովրդական երգեր. Ներսէս Շնորհալու «նոր ծաղիկ» տաղը նուիրուած Քրիստոսի Յարութեան

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը

Ներսէս Շնորհալու «նոր ծաղիկ» տաղը նուիրուած է Քրիստոսի յարութեանը, որի խօսքերը թարգմանաբար ունեն հետևեալ նշանակութիւնը. «Այսօր գերեզմանի միջից նոր ծաղիկ երևաց, մահուան ստուերների խաւարից երևաց յարութեան լոյսը և յարեաւ Քրիստոս»:

Ունկնդրէ լուրը

Երգի յաջորդ հատուածներում, որտեղ այլ են միայն առաջին տողերը, ասւում է, որ գունազարդ հոգիների տունկերը կանաչել են կենդանութեամբ և լոյսի սաղարթները փթթել են հոգևոր գարնան մէջ:

Ընդհանրապէս Յիսուսի Յարութիւնը համարւում է նոր կեանքի սկիզբ՝ մարդկութեան համար: Մարդու մարմնի մէջ ծնուած աստուածը խաչի վրայ մահն ընդունելուց յետոյ յարութիւն առնելով ցոյց տուեց, որ Աստուծոյ պատկերով ստեղծուած մարդը ևս պէտք է յարութիւն առնի մահից յետոյ, և մարմնի մահանալուց յետոյ ամէն ինչ վերջացած չէ, այլ մարդը պէտք է ժառանգի յաւիտենական կեանքը:

Քրիստոսից առաջ մարդկութիւնը փրկութիւն չունէր, բոլոր հոգիներն անխտիր գնում էին դժոխք, քանի որ ժառանգել էին ադամական մեղքը: Սակայն այժմ Քրիստոսն իր մահուամբ ու արիւնով սրբեց մեր վրայից այդ մեղքը, դժոխքից ազատեց հոգիներին և այդպիսով մարդկութեան նոր կեանքի հիմքը դրեց:

Եւ ահա, Ներսէս Շնորհալին գեղեցիկ խօսքերով հենց այս իրողութիւնն է երգում, որ մարդկութեան համար այս նոր կեանքը նոր գոյներ, գարնանային ծաղկունք է բերում և հեռու վանում մահուան ստուերը մեզանից:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/04/2023, 08:03