Հայկական ժողովրդական երգեր. «Հոյ Նարէ» երգը - Հաղորդաշար
«Հոյ Նարէ» պարերգում սիրահար տղան, մտովի դիմում է աղջկան, որ այդ պահին կանգնած է վարդենու հովին ու քամին խաղում է կրծքի մովին, ասելով, որ մեռնելու չափ հիանում է նրա երեսի շողով ու ծովի նման կապոյտ ու խորունկ աչքերով: «Մով» բառը մի քանի բացատրութիւն ունի, ըստ դրանցից մէկի՝ այն մետաքսեայ նուրբ կտոր է, այսինքն, ինչպէս երևում է, կամ աղջկայ հագուստն է մետաքսից, կամ կրծքին մետաքսեայ ժանեակներ են կարուած: Տղայի խօսքի շարունակութիւնից իմանում ենք, որ օրն արդեն իրիկնացել է, հաւանաբար աղջիկն էլ արդեն վարդենու մօտից հեռացել, տուն է գնացել, իսկ տղան թափառում է՝ ինչ անելիքը չիմանալով, նայելով լուսնեակին, որ արդեն սարի տակ է անցնում, և նրա աղօտ լոյսի տակ նշմարուող մանուշակին, որը գլխիկը դուրս է հանել թփի տակից: Սակայն սիրահար տղան այդ պահին աւելի շատ կուզէր իր յարին տեսնել, քան վարդ ու մանուշակին:
Երգը ներկայացնում ենք «Մարաթուկ» անսամպլի կատարմամբ։ Մենակատար՝ Երուանդ Թորոսեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ