Որոնել

9mZAIcv5W5VxRRNteDoW.jpg

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կրօնները ազգերի խաղաղ համագոյակցութեան երաշխիք» խորագրով համաժողովի բանախօսները

Հանդիպմանն անդրադառնալով աշխարհում տիրող բարդ իրավիճակին եւ առկայ հակամարտութիւններին` Հայոց Հովուապետը յորդորեց ականջալուր լինել խաղաղութեան կոչին, որը հնչելու է բոլոր քրիստոնեկան Եկեղեցիների խորաններից առաջիկայ Սուրբ Ծննդեան տօնին․ «Փա՜ռք Աստծուն` բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութուն եւ հաճութո՜ւն` մարդկանց մէջ» (Ղուկ․ Գ,14․):
Ունկնդրէ լուրը

Դեկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան կապերի ու մշակոյթի կազմակերպութեան համատեղ կազմակերպած «Կրօնները ազգերի խաղաղ համագոյակցութեան երաշխիք» խորագրով համաժողովի բանախօսներին եւ Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: 

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, գոհունակութիւն յայտնելով համաժողովի կազմակերպման առիթով, ընդգծեց, որ նմանօրինակ համաժողովներն ու միջկրօնական երկխօսութիւններն իրենց նպաստն են բերում ազգերի միջեւ խաղաղութեան հաստատման ու ամրապնդման միջավայրի ձեւաւորմանը: Վերջինիս վառ վկայութիւն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց երկու հարեւան ժողովուրդների համերաշխ գոյակցութեան եւ փոխյարաբերութիւնների բազմադարեայ պատմական փորձը:

Հանդիպմանն անդրադառնալով աշխարհում տիրող բարդ իրավիճակին եւ առկայ հակամարտութիւններին` Հայոց Հովուապետը յորդորեց ականջալուր լինել խաղաղութեան կոչին, որը հնչելու է բոլոր քրիստոնեկան Եկեղեցիների խորաններից առաջիկայ Սուրբ Ծննդեան տօնին․ «Փա՜ռք Աստծուն` բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութուն եւ հաճութո՜ւն` մարդկանց մէջ» (Ղուկ․ Գ,14․): 

Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց  նաեւ արցախեան հակամարտութեանը` տեղեկացնելով, որ տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների կողմից եւս ջանքեր են ներդրւում հակամարտութեան հանգուցալուծման եւ ազգերի միջեւ խաղաղութեան հաստատման գործում: 

Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վստահութիւն յայտնեց, որ միջկրօնական երկխօսութիւնը կարող է ամուր կամուրջ հանդիսանալ տարբեր ոլորտներում ազգերի փոխգործակցային յարաբերութիւնների զարգացման համար: 

Վերջում Նորին Սրբութիւնը, իր գնահատանքը բերելով համաժողովի բանախօսներին, բարի եւ արդիւնաւոր ընթացք մաղթեց համաժողովի աշխատանքներին:

Աղբիւրը` Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/12/2022, 07:30