Որոնել

1026Sahman1-750x375.jpg

«Մետիա-գրագիտութեան թեմայի շրջանակներուն մէջ տեղեկատուական պատերազմը

Պատրաստեց` Նարեկ Ալեքսանեան
Ունկնդրէ

Եթէ բացէք վիքիպեդիան, բաւականին երկար ու անհասկանալի տերմիներով կգտնէք տեղեկատուական պատերազմի բացատրութիւնը: Սակայն, աւելի յստակ ու կարճ եթէ Ձեզ ներկայացնենք, ապատեղեկատուական պատերազմը դա այն գործողութիւնների համակարգն է, որը նպատակաուղղուած է հակառակորդի տեղեկատուական (ենթա)կառուցուածքների վրայ ազդեցութիւն ունենալուն, իսկ սեփական տեղեկատուական համակարգը պաշտպանելուն։ Ու սա բաւականին հակիրճ նկարագրութիւնն է տեղեկատուական պատերազմի, սակայն եկէք անցում կատարենք ու աւելի խորքային հասկանանք, թէ ինչի համար է կարևոր տեղեկատուական պատերազմը.

Առաջին հերթին այն միտուած է մանիպուլացիաների, ապատեղեկատուութեան և հոգեբանական ճնշման միջոցով բացասական ազդեցութիւն ունենալ հակառակորդ երկրի քաղաքացիների վրայ, որոնք կվնասեն հակառակորդ երկրի կառավարութեանը՝ խուճապի մատնելով նրանց։ Տեղեկատուական պատերազմը նաև հաքերային յարձակումներն են, որոնք փորձում են կոտրել հակառակորդ երկրի համար կարևոր նշանակութիւն ունեցող համակարգչային համակարգերը և ցանցերը: Սրանց մասին աւելի մանրամասն կխօսենք հետագայում:

Այլ կերպ ասած՝ տեղեկատուական պատերազմն իր մէջ ներառում է նաև կիբերպատերազմ ասուածը։ Տեղեկատուական պատերազմի կարևոր բաղկացուցիչ մաս է Ֆեյսբուքում, Ինստագրամում, Թվիթերում և այլ սոցիալական հարթակներում մղուող «պատերազմը»։

Սոցիալական հարթակներում տեղեկատուական պատերազմը հնարաւորութիւն է միջազգային հարթակներում վարկաբեկելու հակառակորդ պետութիւնը՝ ներկայացնելով այն որպէս ագրեսոր, վտանգ ներկայացնող և հակաժողովրդավար, և երբեմն հենց այս պատճառով է սոցիալական մեդիայում պատերազմը կարևոր։

Հոգեբանական-տեղեկատուական պատերազմը տարւում է թէ՛ ապատեղեկատուութեան, թէ հաւաստի լուրեր տարածելով։ Նպատակը պրոպագանդան է, մարդկանց խուճապի մատնելն ու անորոշ իրավիճակի մէջ գցելը։ Նոյնիսկ իրական լուրով կարելի է քարոզել՝ բարձրացնել ազգային ինքնագիտակցութիւնը, հպարտութեան զգացում սերմանել, քարոզել առանց խաբելու։

Այստեղ նոյնքան կարևոր են նաև լրատուամիջոցների դերը ու, ըստ կարևորութեան, պէտք է նրանց բաժանել երկու խմբի՝ ներքին և արտաքին սպառման: Ներքին սպառման լրատուամիջոցները դրանք հայերէն տպագրուող կամ հեռարձակուողներն են, որոնք տեղ են գտնում հայկական մեդիադաշտում, իսկ արտաքին սպառման լրատուամիջոցները այն հայկական լրատուամիջոցներն են, որոնք հեռարձակւում են այլ լեզուներով և տարածում ունեն այլ երկրներում:

Ու, իհարկէ, արտաքին ազդեցութեան լրատուամիջոցները շատ աւելի արդիւնաւէտ են գործում և քանի որ այսօր ունենք սոցիալական ցանցեր, անհրաժեշտ է նաև ճշմարտութիւնը և հայկական տեսակէտը բարձրաձայնել այդ հարթակների միջոցով ու հենց օտար լեզուով: Սրա համար ակտիւ օգտագործւում է թվիթերը:

Երբ խօսում ենք սոցիալական մեդիայում կատարուող պատերազմից, կարևոր եմ համարում նշել մի օրինակ․ 2020 թուականի պատերազմի ժամանակ ադրբեջանական հաքերները յարձակում էին գործում հայկական վիքիպեդիայի վրայ ու, անընդհատ խմբագրելով՝ փորձում փոխել պատմական այն փաստերը, որոնք ներառուած են օնլայն հանրագիտարանում։ Նրանք ամիսներ շարունակ խմբագրումներ էին կատարում ռուսալեզու վիքիպեդիայում՝ փոփոխելով Հայաստանի, ինչպես նաև Արցախին վերաբերող յօդուածները։ Այս կապակցութեամբ նաև պատիժ է կիրառուել վիքիպեդիայի 26 ադրբեջանցի խմբագիրների նկատմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/12/2022, 09:24