Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «գթութեան խոհանոցէ կառավարման կոմիտէի ղեկավարը եւ անոր գլխաւորած պատուիրակութիւնը
Հոկտեմբերի 27-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայում «գթութեան խոհանոց» կառավարման կոմիտէի ղեկավար Կլաուս Պաւելին եւ նրա գլխաւորած պատուիրակութեանը:
«Գթութեան խոհանոցէ կառավարման կոմիտեն քսան տարուց աւելի բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում:
Ողջունելով հիւրերին` Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց կառավարման կոմիտէի ղեկավարին եւ նրա անդամներին Հայաստանում սոցիալական աջակցութեան ծրագրեր նախաձեռնելու եւ կեանքի կոչելու համար:
Իր հերթին պրն․ Կլաուս Պաւելն ընդգծեց, որ «Գթութեան խոհանոց» կառավարման կոմիտէի առաքելութիւնն է, բարեգործական ծրագրերի իրականացմամբ, օգնել կարիքաւորներին եւ սոցիալապէս բարելաւել նրանց կեանքը: Կոմիտէի ղեկավարը նաեւ հաւաստիացրեց Հայոց Հայրապետին, որ նախաձեռնուած աջակցութեան ծրագրերը լինելու են շարունակական:
Հանդիպմանը Հայոց Հովուապետն անդրադարձաւ արցախեան 44-օրեայ պատերազմի եւ Ադրբեջանի` Հայաստանի նկատմամաբ սանձազերծած ագրեսիայի հետեւանքով սահմանամերձ բնակավայրերից տեղահանուած բնակիչներին, զոհուած եւ վիրաւորում ստացած զինուորականների, ինչպէս նաեւ ռազմական գործողութիւնների ընթացքում անյայտ կորած հայորդիների ընտանիքներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերուող զօրակցութեան ու աջակցութեան ծրագրերին:
Աղբիւրը՝ Արեւելք
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ