Թոքիօ 2020 Թոքիօ 2020 

Թոքիօ-2020. Հայաստանը 47-րդն է ընդհանուր մետալային հաշուարկում

Մեր երկրի հաւաքականը, որ ներկայացուած էր 17 մարզիկով՝ նուաճեց 2 արծաթէ և 2 բրոնզէ մետալ։
Ունկնդրէ լուրը

Հայաստանն ընդհանուր մետալային հաշուարկի 47-րդ տեղով եզրափակեց Թոքիոյի 32-րդ ամարային Օլիմպիական խաղերը. մեր երկրի հաւաքականը, որ ներկայացուած էր 17 մարզիկով՝ նուաճեց 2 արծաթէ և 2 բրոնզէ մետալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է Թոքիօ-2020-ի պաշտօնական կայքը, 1-ին տեղում ԱՄՆ-ի հաւաքականն է, որին գրեթէ վերջին պահին յաջողուել շրջանցել Չինաստանին. ԱՄՆ-ն նուաճել է 39 ոսկէ, 41 արծաթէ, 33 պրոնզէ մետալ, ընդհանուր՝ 113 մետալ, Չինաստանի ցուցանիշն է՝ 38 ոսկէ, 32 արծաթէ, 18 պրոնզէ մետալ (ընդհանուր՝ 88 մետալ։ Ռուսաստանը նուաճել է 71 մետալ, որից 20-ը՝ ոսկէ, 28-ն՝ արծաթէ և 23-ը՝ պրոնզէ։ Չորրորդը դարձած Մեծ Բրիտանիայի հաւաքականի 65 մետալներից 22-ն ունեն ոսկէ, 21-ն՝ արծաթէ և 22-ը՝ պրոնզէ փայլ, իսկ Օլիմպիական խաղերն ընդունած երկրի ներկայացուցիչները նուաճել են 58 մետալ, որից 27-ը՝ ոսկէ, 14-ն՝ արծաթէ և 17-ը՝ պրոնզէ։

Հայաստանին հարևան երկրներից Թոքիօ-2020-ի ընդհանուր մետալային հաշուարկում Թուրքիան 13-րդն է՝ 13 մետալ, որից 2-ը՝ ոսկէ, Վրաստանը 29-րդն է, նուաճել է 8 մետալ (2), Իրանի և Ադրբեջանի հաւաքականներն ընդհանուր մետալային հաշուարկում զբաղեցրել են նոյն 33-րդ տեղը, սակայն Իրանն ունի 2 ոսկէ մետալ, իսկ Ադրբեջանը չունի։

Թոքիոյի Օլիմպիադայի ծրագրում ընդգրկուած էր 33 մարզաձև, որոնք միաւորում էին 50 մրցաձև։ Խաղերում խաղարկուել է մետալների 339 հաւաքածու (33-ով աւելի, քան 2016-ի Ռիօ Տէ Ժանեյրոյում ամարային Օլիմպիական խաղերում):

Քաղուած «Արմենփրէս» էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

09/08/2021, 08:00