Քորոնա ժահրէն վարակուածներու հիւանդանոց Քորոնա ժահրէն վարակուածներու հիւանդանոց 

Աշխարհում COVID-19-ի հետեւանքներից մահացել է 4,4 միլիոն մարդ

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապուած հիւանդութիւններից մահացել Է 4 միլիոն 393 հազար 14 մարդ: Դրա հետ մէկտեղ ապաքինուել Է շուրջ 188,25 մլն մարդ:
Ունկնդրէ լուրը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցուած դէպքերի թիւն աշխարհում օգոստոսի 19-ի առաւօտեայ դրութեամբ կազմել Է 209 միլիոն 308 հազար 33:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապուած հիւանդութիւններից մահացել Է 4 միլիոն 393 հազար 14 մարդ: Դրա հետ մէկտեղ ապաքինուել Է շուրջ 188,25 մլն մարդ:

COVID-19-ով վարակման աւելի քան 15 միլիոն դէպք գրանցած երկրների թուի մէջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակուածների եւ մահացածների թուով առաջատարը մնում Է Միացեալ Նահանգները, որտեղ միագումար յայտնաբերուել Է 37 միլիոն 155 հազար 127 COVID-19-ով ախտահարուած, իսկ մահացածների թիւը հասել Է 624 հազար 253-ի:

Ապաքինուել Է աւելի քան 30,34 միլիոն մարդ: Վարակուածների թուով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատուած դէպքերի թուաքանակը հասել Է 32 միլիոն 332 հազար 258-ի եւ ախտահարման հետեւանքներից մահացել Է 433 հազար 49, ապաքինուել Է 31,5 հազարից աւելի մարդ:

Աշխարհում ախտահարուածների թուով երրորդ հորիզոնականում գտնւում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցուել Է 20 միլիոն 457 հազար 897 հիւանդացած, մահացել Է 571 հազար 662 մարդ, ապաքինուել Է 19,3 միլիոնը:

Աղբիւր` «Արմենփրէս»

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

20/08/2021, 08:24