Հայիթիում երկրաշարժի հետեւանքով զոհուածների թիւը հասել է 2.189-ի Հայիթիում երկրաշարժի հետեւանքով զոհուածների թիւը հասել է 2.189-ի 

Հայիթիում երկրաշարժի հետեւանքով զոհուածների թիւը հասել է 2.189-ի

Քաղաքացիական պաշտպանութեան վարչութեան տուեալներով՝ 1 832 մարդ Է զոհուել Հարաւին դեպարտամենտում , 218-ը՝ Գրանդ Անսի դեպարտամենտում, 137-ը՝ Նիպի դեպարտամենտում եւ երկուսը՝ Հիւսիս - Արեւմուտքի դեպարտամենտում:

Օգոստոսի 14-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւն աճել Է մինչեւ 2 189, վիրաւորել Է 12 հազարից աւելի մարդ: Այս մասին յայտնել Է հանրապետութեան քաղաքացիական պաշտպանութեան վարչութիւնը:

Գերատեսչութեան տուեալներով՝ 1 832 մարդ Է զոհուել Հարաւին դեպարտամենտում , 218-ը՝ Գրանդ Անսի դեպարտամենտում, 137-ը՝ Նիպի դեպարտամենտում եւ երկուսը՝ Հիւսիս - Արեւմուտքի դեպարտամենտում:

Նաեւ արձանագրուել Է 12 268 վիրաւոր: Տարածաշրջանում լիովին կամ մասնակի աւերուել Է աւելի քան 100 հազար շէնք, այս պահին փրկարարները շարունակում են մարդիկ փնտռել փլուածների տակ:

Օգոստոսի 14-ի առաւօտեան Հայիթիի շրջանում տեղի Է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնուել Է Լե Կե կոմունայից 40 քիլոմեթր հեռաւորութիւն վրայ, որի բնակչութիւնը շուրջ 125 հազար Է, օջախն ընկած Է եղել 10 քիլոմեթր խորութիւնում:

Լրջօրէն տուժել են Հարվի, Գրանդ Անսի եւ Նիպի դեպարտամենտները: Կառավարութիւնը մէկ ամսով արտակարգ դրութեան ռեժիմ Է սահմանել:

Աղբիւր` «Արմենփրես»

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/08/2021, 09:00