Հարաւային Սուտան Հարաւային Սուտան 

Սովի մակարդակի համաշխարհային կտրուկ աճ․ ՄԱԿ

2020ին սովը գերազանցել է բնակչութեան աճը թէ՛ բացարձակ, թէ՛ համամասնական հաշուարկներով, ինչն արդէն անհանգստացնող փաստ է:

ՀՌՈՄ, ՆԻՒ ԵՈՐՔ.- 2020ի ընթացքում աշխարհում սովի մակարդակը զգալիօրէն աճել է` հիմնականում «Քովիդ-19»ով պայմանաւորուած. այս մասին յայտնում են ՄԱԿի գործակալութիւնները: Թէեւ համավարակի ազդեցութիւնը դեռ ամբողջութեամբ պէտք է քարտէսագրուի, ըստ գործակալութիւնների համատեղ զեկոյցի, բնակչութեան մօտաւորապէս մէկ տասներորդը` աւելի քան 811 միլիոն մարդ, նախորդ տարուայ ընթացքում թերսնուցուած է եղել: Ելնելով այս թուից` անհրաժեշտ են հսկայական ջանքեր գործադրել` մինչեւ 2030ը սովն աշխարհում վերացնելու համար:

Ունկնդրէ լուրը

 Ինչպէս արդէն նշուել է նախորդ հրատարակութիւններում, միլիոնաւոր մարդկանց, այդ թւում` երեխաների պարէնային անվտանգութիւնը վտանգուած է: «Ցաւօք, համավարակը շարունակում է  ի յայտ բերել մեր պարէնային համակարգի թերութիւնները, ինչը սպառնում է մարդկանց կեանքին եւ կենսակերպին ամբողջ աշխարհում», նշել են ՄԱԿի հինգ գրասենեակների ղեկավարներն այս տարուայ զեկոյցի նախաբանում:

Սովի մակարդակի ցուցանիշը սկսել է աճել դեռեւս 2010ի կէսերին` այսպիսով կասկածի տակ դնելով սովի վերացմանն ուղղուած յոյսերը: 2020ին սովը գերազանցել է բնակչութեան աճը թէ՛ բացարձակ, թէ՛ համամասնական հաշուարկներով, ինչն արդէն անհանգստացնող փաստ է: Նախորդ տարուայ ընթացքում բնակչութեան մօտ 9․9 տոկոսը համալրել են թերսնուցում ունեցող մարդկանց շարքերը` 8․4 տոկոսով գերազանցելով 2019ի ցուցանիշը:

 Թերսնուած մարդկանց աւելի քան կէսը` 418 միլիոն մարդ, ապրում է Ասիայում, աւելի քան մէկ երրորդը` 282 միլիոնը` Աֆրիկայում, 60 միլիոնը՝ Լատինական Ամերիկայում եւ Կարիբեան աւազանի երկրներում: Սակայն սովն ամենաարագ կերպով աճել է Աֆրիկայում, որտեղ թերսնուցուած մարդկանց թիւը կազմում է բնակչութեան 21 տոկոսը, ինչը կրկնակի անգամ մեծ է` համեմատած մնացած բոլոր տարածաշրջանների:

Թերսնուցումը առկայ է իր բոլոր ձեւերով, ինչի հետեւանքով ամենաշատը տուժել են երեխաները: 2020ին, 5 տարեկանից ցածր աւելի քան 149 միլիոն երեխայ թերաճ է եղել կամ իր տարիքի համեմատ ցածր հասակ է ունեցել:

Աշխարհով մէկ, ամբողջ երեք միլիառ քաղաքացի բաւարար սնունդ չի ստացել գլխաւորաբար բարձր գների պատճառով:

Քաղուած «Ասպարէզ»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/07/2021, 08:39