Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հաւատով լեցուն մասն են. Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հաւատով լեցուն մասն են.  

Երեխաները մեր հասարակութեան ամենաանկեղծ ու հաւատով լեցուն մասն են. ՀՀ նախագահի ուղերձը

Սիրելի՛ երեխաներ, ես հաւատում ու մաղթում եմ, որ մանկութիւնը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ ու անվտանգ երազելու, առողջ ու բարեկեցիկ ապրելու ժամանակաշրջան:
Ունկնդրէ լուրը

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն ուղերձ է յղել Երեխաների իրաւունքների պաշտպանութեան օրուայ առթիւ:

Հայաստանի Հանրապետութեան նախագահի ուղերձում ասւում է.

«Սիրելի՛ երեխաներ,

Այսօր ձեր մանկութեան պաշտպանութեան պաշտօնական օրն է:

Բայց այն նախ և առաջ յիշեցում է մեզ՝ մեծահասակներիս, որ ձեզ ու ձեր մանկութիւնը պաշտպանելու ջանքերն անարդիւնք կլինեն, եթէ Հայրենիքը՝ մեր սահմանը, մեր երկիրը, մեր տունը, մեր բակը խաղաղ և անվտանգ չլինեն:

Միայն այդպիսի հայրենիքում դուք կարող էք իրականացնել ձեր և ձեր ծնողների, ձեր պապիկների ու տատիկների երազանքները:

Սիրելի՛ ծնողներ,

Երեխաները մեր հասարակութեան ամենաանկեղծ ու հաւատով լեցուն մասն են: Նրանք անկեղծօրէն հաւատում ու վստահում են ձեզ՝ իրենց ծնողին, իրենց ընտանիքին, անկեղծօրէն ուրախանում են անգամ ամենափոքրիկ յաջողութեան համար, անկեղծ յոյսով ու հաւատով շարժւում են առաջ նոյնիսկ այն ժամանակ, երբ դեռ նոր են քայլել սովորում...

Մենք իրաւունք չունենք որևէ կերպ կասկածի տակ դնել նրանց ի ծնէ անկեղծութիւնը: Աւելին, մեր ուշադրութեամբ, հոգատարութեամբ, սիրով ու ջերմութեամբ պէտք է պատասխանատու և յանձնառու լինենք, որ նրանց մէջ երբեք չխաթարուի հաւատը, չկորչի յոյսը, չսասանուի վստահութիւնը: Այդպէս մենք կամրացնենք մեր երկրի հիմքերը, այդպէս կդաստիարակենք սերունդ, որը կը հաւատայ ինքն իրեն, կը հաւատայ, որ իրենի՛ց է կախուած Հայաստանի վաղուայ օրը:

Սիրելի՛ երեխաներ,

Ես հաւատում եմ, որ դուք մեր երկիրը դարձնելու էք շատ աւելի լաւը:

Հաւատում ու մաղթում եմ, որ մանկութիւնը ձեզ համար լինի Հայրենիքում խաղաղ ու անվտանգ երազելու, առողջ ու բարեկեցիկ ապրելու ժամանակաշրջան:

Մաղթում եմ, որ ձեր հետագայ կեանքում ապրէք իրականութեան վերածուած երազանքի աշխարհում, որն այդպիսին կդառնայ նաև հենց ձե՛ր մտքի, գաղափարի ու աշխատանքի շնորհիւ»:

Քաղուած «Արմենփրէս» էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/06/2021, 09:41