Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ու ՀՀ մէջ Իտալիոյ նորանշանակ դեսպանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ մէջ Իտալիոյ նորանշանակ դեսպանը 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունած է ՀՀ-ի մէջ Իտալիոյ նորանշանակ դեսպանը

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ երկու ժողովուրդների պատմական առնչութիւններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք են հանդիսացել քրիստոնէական հաւատը եւ դաւանուող նոյն արժեհամակարգը։

Յունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Իտալիայի Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Ալֆոնսոյ Դի Ռիզոյին: 

Շնորհաւորելով եւ իր բարեմաղթանքները բերելով դեսպանին նշանակման առիթով՝ Նորին Սրբութիւնը յոյս յայտնեց, որ նրա պաշտօնավարման շրջանում հայ-իտալական բարեկամական փոխյարաբերութիւններն էլ աւելի կը զարգանան ու կ'արդիւնաւորուեն նորանոր համատեղ իրագործումներով:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն անդրադարձաւ երկու ժողովուրդների պատմական առնչութիւններին, որոնց համար բոլոր ժամանակներում ամուր հիմք են հանդիսացել քրիստոնէական հաւատը եւ դաւանուող նոյն արժեհամակարգը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խօսեց նաեւ Հայոց Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջեւ առկայ ջերմ յարաբերութիւնների եւ սոցիալական ու կրթական սերտ գործակցութեան մասին։

Զրոյցի ընթացքում Հայոց Հովուապետն Իտալիայի դեսպանին ներկայացրեց իր մտահոգութիւնները Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական զինուած ուժերի ոտնձգութիւնների, ռազմագերիներին ազատ չարձակելու, ինչպէս նաեւ Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնուող տարածքներում Հայոց Եկեղեցու հոգեւոր-մշակութային ժառանգութեան նկատմամբ դրսեւորուող ոչնչացման եւ իւրացման քաղաքականութեան առնչութեամբ։ Առկայ խնդիրների յաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւոր նկատեց միջազգային հանրութեան եւ բարեկամ երկրների ջանքերը։

Քաղուած «Արեւելք»էն

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/06/2021, 10:15