ԵԱՀԿ -Մինսք գրասենեակ ԵԱՀԿ -Մինսք գրասենեակ 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձեալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին

Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել
Ունկնդրէ լուրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձեալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահուող անձանց, կալանաւորուածներին, ինչպէս նաև օպերատիվորեն իրականացնել աճիւնների փոխանակման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուած է համանախագահների տարածած հաղորդագրութիւնում:

«Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալուած հայազգի Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և երկու կողմերին կոչ են անում ամբողջութեամբ և օպերատիվ աւարտել բոլոր բանտարկեալների, կալանաւորուածների և աճիւնների փոխանակման գործընթացը և պահպանել կալանաւորուածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտաւորութիւնները»,- ասուած է յայտարարութիւնում:

Յղում անելով ապրիլի 13-ի իրենց յայտարարութեանը՝ համանախագահները կողմերին կոչ են անում փոխանակել բոլոր տուեալները, որոնք անհրաժեշտ են հակամարտութեան շրջանների արդիւնաւէտ ականազերծում իրականացնելու և Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների ներկայացուցիչների համար:

Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել կայուն խաղաղութեան հաստատմանը նպաստող փոխ վստահութեան մթնոլորտ ստեղծելու ուղղութեամբ՝ ապրիլի 13-ի համանախագահների յայտարարութեան մէջ շարադրուած մնացած խնդրայարոյց հարցերի լուծման ճանապարհով:

«Սա ներառում է առաջին իսկ հնարաւորութեան դէպքում համանախագահների հովանոյ ներքոյ բարձր մակարդակի քաղաքական երկխօսութեան վերսկսումը»,- եզրափակել են ԵԱԿՀ ՄԽ համանախագահները:

Քաղուած «Արմէնպրէս»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/05/2021, 11:44