Դեսպան Կարեն Նազարեան եւ երջանկայիշատակ Գիրգոր Պետրոս Ի Դեսպան Կարեն Նազարեան եւ երջանկայիշատակ Գիրգոր Պետրոս Ի  

Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպան Տիար Կարեն Նազարեանի ցաւակցութիւնները Հայ Կաթողիկէ Պատրիարքին մահուան առթիւ։

Գերերջանիկ պատրիարքի գահակալման շրջանը համընկաւ Մերձաւոր Արևելքում և Հայրենիքում հայ ժողովրդին բաժին հասած մարտահրաւէրների ու դժուարութիւնների հետ։

Վատիկան Նիուզ

Սուրբ Աթոռի մօտ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Տիար Կարեն Նազարեան ի լուր Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տ. Տ. Գրիգոր Պետրոսի Ի կաթողիկոս Պատրիարքի մահուան հեռագիր նամակ մը ուղղած է Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ պատրիարքութեան թափուր աթոռի կառավարիչ Արհիապատիւ Պետրոս Արքեպիսկոպոս Միրեաթեանին որուն մէջ կը յայտնէ իր խոր վիշտը կաթողիկոս Պատրիարքի մահուան առթիւ ու կը փոխանցէ իր անձնական ու դեսպանութեան անունով «խորազգաց ցաւակցութիւններն եկեղեցւոյ  և հայութեանը՝ այս անդառնալի կորստին համար»։

«Գերերջանիկ պատրիարքի գահակալման շրջանը համընկաւ Մերձաւոր Արևելքում և Հայրենիքում հայ ժողովրդին բաժին հասած մարտահրաւէրների                ու դժուարութիւնների հետ, որոնց շուրջ առիթներ եմ ունեցել զրուցել նրա հետ Հռոմում և Պէյրութում ունեցած իմ անմոռանալի հանդիպումների ընթացքում։ Մեծ է նաև հանգուցեալ պատրիարքի ներդրումը Սրբազան քահանայապետի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման, ու առհասարակ, հայ-վատիկանեան յարաբերութիւնների զարգացման ու ընդլայնման գործում» կը գրէ դեսպան Նազարեան իր նամակին մէջ որ կ՛աւարտէ խոնարհելով  «խաղաղութեանն ու իր ժողովրդին ամբողջ սրտով ծառայած կաթողիկոս պատրիարքի յիշատակի առջև» և միանալով  ընդհանուր սուգին։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/05/2021, 07:41