Քովիտ19 ժահրի դէմ պայքար Քովիտ19 ժահրի դէմ պայքար 

ՀՀ-ում վերջին 3 ամսուայ մէջ գրանցուել է կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը՝ 1024 դէպք

Հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան ընդհանուր 181165 դէպք, որոնցից 167186-ն առողջացած, 3301-ը՝ մահուան ելքով: Կորոնավիրուսային հինաւանդութեամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9830 հիւանդ:
Ունկնդրէ լուրը

Հայաստանում մարտի 18-ի ժամը 11:00-ի դրութեամբ հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութիեան 1024 նոր դէպք, առողջացել է 273 քաղաքացի, մահացել է՝ 19-ը: Մէկ օրում կատարուել է 4687 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիւն այսպիսով հասել է 788953-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշուած է ՀՀ առողջապահութեան նախարարութեան հոգեհիւանդութիւնների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան ընդհանուր 181165 դէպք, որոնցից 167186-ն առողջացած, 3301-ը՝ մահուան ելքով: Կորոնավիրուսային հինաւանդութեամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9830 հիւանդ:

Նախորդ օրն արձանագրուել է մահուան 7 դէպք, երբ բուժում ստացողները ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրայ է հասել այլ հիւանդութեան պատճառով։ Այդպիսի դէպքերի ընդհանուր թիւը 848 է:

ՀՀ կառավարութեան՝ Յունուարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիւանդութեան տարածման ռիսկը նուազեցնելու նպատակով 2020 թուականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թուականի Յունուարի 11-ը սահմանուած կարանտինը երկարաձգուել է մինչև Յուլիսի 11-ը։

Քաղուած «Արմենփրէս» էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/03/2021, 08:42