Բժշկական խնամակալութիւն Բժշկական խնամակալութիւն 

Հայաստանի բուժհաստատութիւններում տեղահանուած արցախցիներն օգտւում են անվճար բուժ ծառայութիւններից

ՀՀ Կառավարութեան համապատասխան որոշման համաձայն՝ հաստատուած է նորագոյն թանկարժէք տեխնոլոգիաներով մատուցուող ծառայութիւնների կարգը, որտեղ թուարկւում է մատուցուող ծառայութիւնների ցանկը:

Արցախեան 44-օրեայ պատերազմի ռազմական գործողութիւնների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանուած անձինք Հայաստանի Հանրապետութեան բուժ հաստատութիւններում  օգտւում են պետութեան կողմից երաշխաւորուած անվճար և արտոնեալ պայմաններով բուժ օգնութեան ծառայութիւններից: Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրոյցում տեղեկացրեց ՀՀ առողջապահութեան նախարարութեան հիւանդանոցային բժշկական օգնութեան քաղաքականութեան բաժնի պետ Լիանա Բարսեղյանը:

«Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2004 թուականի որոշման լրացումների համաձայն՝  անվճար բուժ ծառայութիւնները  ներառում են նաև  արտահիվանդանոցային  ծառայութիւններ: Հայաստանում՝    իրենց բնակութեան վայրերում, արցախցիները կարող են գրանցվել  նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատութիւնում և ընտանեկան բժշկի վերահսկողութեան ներքոյ՝  օգտուել  արտահիվանդանոցային բոլոր  ծառայություններից՝ ներառեալ դժուարամատչելի ախտորոշիչ հետազօտութիւնները: Հիւանդանոցային բացառապէս անվճար ծառայութիւններն  ընդգրկում են նաև նորագոյն և թանկարժէք տեխնոլոգիաներով մատուցուողները,  սրտի, լեղապարկի վիրահատութիւնները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը և այլն: Ընդ որում՝ անվճար ծառայութիւնների թւում  են՝  ինչպես վիրահատական,  այնպէս էլ՝ յետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի   բուժօգնութիւնը:

ՀՀ Կառավարութեան համապատասխան որոշման համաձայն՝  հաստատուած է նորագոյն թանկարժէք տեխնոլոգիաներով մատուցուող ծառայութիւնների կարգը, որտեղ թուարկւում է  մատուցուող ծառայութիւնների ցանկը: Այդ շրջանակից դուրս միւս ծառայութիւնները տրամադրւում են վճարովի հիմունքներով: Տեղահանուած արցախցիններն անվճար բուժծառայութիւններից օգտուելու համար կարող են դիմել ցանկացած բուժհաստատութիւն, որտեղ կայ համապատասխան պետական պատուեր»,- մանրամասնեց ՀՀ առողջապահութեան նախարարութեան պատասխանատուն:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/01/2021, 10:11