Որոնել

Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ 

Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ

Ռուսական խաղաղապահ առաքելութիւնը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողութիւնների դադարեցման վերաբերեալ համաձայնութիւնների կեանքի կոչման վերահսկողութիւնը

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանութեան ուղեկցութեամբ Արցախ է վերադարձել ընդհանուր առմամբ 49 հազար 461 մարդ, որոնք աւելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողութիւնների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին յայտնում է Ռուսաստանի Դաշնութեան Պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական կայքը;

«Ռուսական խաղաղապահ առաքելութիւնը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողութիւնների դադարեցման վերաբերեալ համաձայնութիւնների կեանքի կոչման վերահսկողութիւնը: Հրադադարի ռեժիմի խախտում չի գրանցուել: Խաղաղապահ առաքելութիւնն ապահովել է Լեռնային Ղարաբաղ փախստականների ապահով վերադարձը: Այսօրեայ դրութեամբ արդեն վերադարձել է 49 հազար 461 մարդ»,- նշել է Խաղաղապահ առաքելութեան կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը:

Ռուսաստանի Դաշնութեան նախագահի 2020 թուականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայուել է ռուսաստանեան խաղաղապահների զօրակազմը:

Քաղուած «Արմենփրես» էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/01/2021, 08:04