ԱՄՆի նորընտիր նախագահ Պայտըն ԱՄՆի նորընտիր նախագահ Պայտըն 

Թագաժահր, կլիմայ եւ ցեղամոլութեան դէմ պայքար.Պայտընի քաղաքականութիւնը

Անհրաժեշտ է վերականգնել արժանապատվությունը, պաշտպանել ժողովրդավարությունը և հավասար հնարավորություն ապահովել բոլոր ամերիկացիների համար:

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, հայտարարելով նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, իր քաղաքականության առաջնահերթություններն է հայտարարել կորոնավիրուսի, ռասիզմի դեմ պայքարը, կլիման և երկրի տնտեսությունը: 

«Ամերիկացիները մեզ կոչ են արել արժանապատվության և ազնվության, գիտության և հույսի ուժերն օգտագործել մեր ժամանակի մեծ մարտահրավերներին դիմակայելու համար.վիրուսը վերահսկելու պայքարի, ձեր ընտանիքներում առողջապահության պայքարի, բարգավաճման պայքարի, կլիմայի փրկության համար պայքարի և ռասիզմը մեր երկրում արմատախիլ անելու համար»,-ասել է Բայդենը՝ Դելավերում իր ելույթի ժամանակ:

 Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել արժանապատվությունը, պաշտպանել ժողովրդավարությունը և հավասար հնարավորություն ապահովել բոլոր ամերիկացիների համար:

Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 284 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը: ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ է տարել երկրի ղեկավարի ընտրություններում:

Քաղուած «Արեւելք»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/11/2020, 09:59