Որոնել

Vatican News
Հայաստանում հաստատուել է COVID-19-ի 356 նոր դէպք. ապաքինուել է 1078 քաղաքացի Հայաստանում հաստատուել է COVID-19-ի 356 նոր դէպք. ապաքինուել է 1078 քաղաքացի  (AFP or licensors)

Հայաստանում հաստատուել է COVID-19-ի 356 նոր դէպք. ապաքինուել է 1078 քաղաքացի

Այս մասին նշուած է ՀՀ ԱՆ հիւանդութիւնների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Ունկնդրէ լուրը

Հայաստանում նոյեմբերի 30-ի դրութեամբ հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան ընդհանուր 135124 դէպք, որոնցից 108442-ն` առողջացած:

Այս մասին նշուած է ՀՀ ԱՆ հիւանդութիւնների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիւանդութեամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 բաժառու: Վերջին 24 ժամում արուել է 1098 թեստավորում (թեստավորումների քանակի քիչ լինելը պայմանաւորուած է շաբաթ և կիրակի օրերի հետ), իսկ ընդհանուր առմամբ` 510127 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիւանդութեամբ հաստատուած 356 նոր դէպք և 1078 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հինաւանդութիւնից արձանագրուել է մահուան 2164 (աւելացել է ևս 22-ով) դէպք: Արձանագրուել է նաև մահուան 4 դէպք, երբ բուժառուների մօտ հաստատուել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրայ է հասել այլ հիւանդութեան պատճառով։ Այդպիսի դէպքերի ընդհանուր թիւը 542 է:

Քաղուած «Արմենպրեսէն» էն

30/11/2020, 10:47