Քորոնա Ժահր - հիւանդապահ - հիւանդանոց Քորոնա Ժահր - հիւանդապահ - հիւանդանոց 

Աշխարհում COVID-19-ով վարակման դէպքերի թիւը մօտեցել Է 61 միլիոնի

Վարակուածների եւ մահացածների թուով առաջատարը Միացեալ Նահանգներն Է, որտեղ յայտնաբերուել Է միագումար 12 միլիոն 883 հազար 255 COVID-19-ով ախտահարուած

Աշխարհում COVID-19-ով վարակման յայտնաբերուած դէպքերի թիւը համաճարակի սկզբից ի վեր Երեւանի ժամանակով նոյեմբերի 27-ի առաւօտեան ժամը 09:00-ի դրութեամբ հասել Է 60 մլն 930 հազար 94-ի՝ մէկ օրում աւելանալով 583 հազար124-ով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմէնպրեսը վկայում են ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տուեալները: Նոյեմբերի 27-ի առաւօտեան դրութեամբ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետ կապուած հիւանդութիւններից մահացածների թիւն աճել Է մինչեւ 1 մլն 431 հազար 513՝ նոյեմբերի 26-ի առաւօտեան1 մլն 420 հազար 462-ի դիմաց:

Ապաքինուել Է աւելի քան 39 մլն մարդ: Այն երկրների թուի մէջ, որտեղ գրանցուել Է COVID-19-ով վարակուելու 6 միլիոն եւ աւելի դէպք, մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակուածների եւ մահացածների թուով առաջատարը Միացեալ Նահանգներն Է, որտեղ յայտնաբերուել Է միագումար 12 միլիոն 883 հազար 255 COVID-19-ով ախտահարուած (անցած օրուայ ընթացքում աճը՝ պլյուս 112539) եւ 263417 մահ (աճը՝ 1240), ապաքինուել Է աւելի քան 4,87 մլն մարդ: Վարակուածների թիւով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ, երկրի առողջապահութեան նախարարութեան տուեալներով, ախտահարուածների թիւն անցած օրուան ընթացքում աճել Է 43 հազար 82-ով: Ընդամէնը գրանցուել Է հիւանդութեան 9 միլիոն 309 հազար 788 դէպք: Մահացածների թիւն աւելացել Է 492-ով՝ մինչեւ 135 715, ապաքինուել Է աւելի քան 8,7 մլն մարդ:

Աշխարհում ախտահարուածների թիւով երրորդ տեղում մնում Է Բրազիլիան: Այստեղ համաճարակի ժամանակ գրանցուել Է 6 մլն 204 հազար 220 հիւանդացած, ինչը 37 614-ով աւելի Է, քան մէկ օր առաջ: Մահացել Է 171460 մարդ (աճը՝ 691), ապաքինուել Է աւելի քան 5,55 մլն մարդ: Worldometer-ի տուեալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագոյն իրադարձութիւնների վիճակագրութեան բնագաւառում, կորոնավիրուսից մահացութեան գործակիցը մոլորակի 1 մլն բնակչութեան հաշուով նոյեմբերի 27-ի առաւօտեան դրութեամբ կազմել Է 184,5: ԱՄՆ-ում 1 մլն բնակչութեան հաշուով մահացածների թիւը կազմել Է 812, Հնդկաստանում՝ 98, Բրազիլիայում՝ 804, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Քաղուած «Արմենպրէս»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/11/2020, 09:31