Քորոնա Ժահր Քորոնա Ժահր 

Հայաստանում հաստատուել է COVID-19-ի 1193 նոր դէպք, առողջացել է 2075 քաղաքացի

Կորոնավիրուսային հիւանդութեամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29581 հիւանդ: Ընդհանուր առմամբ կատարուել է 483 652 թեստավորում:

Հայաստանում նոյեմբերի 21-ի դրութեամբ  հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան ընդհանուր 124 839 դէպք, որոնցից 92 829-ն` առողջացած, 1931-ը` մահուան ելքով:

Արմէպպրէսի հաղորդմամբ՝ այս մասին նշուած է ՀՀ ԱՆ հիւանդութիւնների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիւանդութեամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29581 հիւանդ: Ընդհանուր առմամբ կատարուել է 483 652 թեստավորում:

Այսպիսով` մէկ օրում կատարուել է 3207 թեստավորում, որից հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան 1193 նոր դէպք: Գրանցուել է 2075 առողջացած և 31 մահուան դէպք: Նախորդ օրն արձանագրուել է մահուան 10 դէպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրայ է հասել այլ հիւանդության պատճառով։ Այդպիսի դէպքերի ընդհանուր թիւը 498 է:

Քաղուած «Արմէնպրէս»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/11/2020, 07:20