Վասեմաշուք Տիար Դեսպան Նազարեան Վասեմաշուք Տիար Դեսպան Նազարեան 

Դեսպան Նազարյանի ելոյթը «Ահաբեկչութիւնը Եւրոպայի քրիստոնեաների հանդէպ» խորագրով հանդիպմանը:

Առցանց հանդիպմանը մասնակցում էին Սուրբ Աթոռում հաւատարմագրած դեսպաններ, բարձրաստիճան հոգևորականներ, վատիկանեան շրջանակներին հարող լրագրողներ, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։ Ոմանք համերաշխութիւնն են յայտնում Արցախին ու հայ ժողովրդին։
Ունկնդրէ լուրը

Ս․թ․ նոյեմբերի 11-ին դեսպան Կարեն Նազարյանը մասնակցեց «Ահաբեկչութիւնը Եւրոպայի քրիստոնեաների հանդէպ» խորագրով հանդիպմանը, որը կազմակերպել էր #StandTogether նախաձեռնութիւնը «Rome Reports» միջազգային անկախ
հեռուստալուրերի գործակալութեան հետ մէկտեղ։

Իր խօսքում Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանը դատապարտում է Եւրոպայում ահաբեկիչների ուայրայեղականների կողմից զարհուրելի սպանութիւնները և կիսում ֆրանսիացի ու ավստրիացի բարեկամ ժողովուրդների վիշտն ու զայրոյթը։
Նա մասնակիցներին տեղեկացրեց, որ այդ նոյն ահաբեկչական խմբերի կողմից վանդալիզմի ակտեր են իրականացուել Լիոնում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան հանդէպ, որոնք ըստ էութեան վերջին շրջանի եւրոպական քաղաքներում հայկական յուշարձանների պղծման դէպքերի և ատելութեան հողի վրայ հակահայկական  զանգուածային գործողութիւնների շարունակութիւնն էին։ Դեսպանն այնուհետև  նշեց, որ աւելի քան ակնյայտ է, թէ որտեղից են ոգեշնչւում այդ ահաբեկիչներն, ու մասնակիցների ուշադրութեանը յանձնեց ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան շէնքի վրայ արուած գրառումները, որոնք պարունակում են Հայոց ցեղասպանութեան կրկնման սպառնալիք և Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում:

Նա պատահական չհամարեց թուրք-ադրբեջանական յանցագործ դաշինքի և միջազգային  ահաբեկիչների ներգրաւմամբ Արցախի հանդէպ իրականացուող ցեղասպան պատերազմին  զուգահեռ հայութեան հանդէպ իրականացուող այդ սպառնալիքներն ու յիշեցրեց, որ  վերջին երկու ամիսների ընթացքում շարունակաբար միջազգային հանրութեանը
տեղեկացուել է Թուրքիայի կողմից Մերձաւոր Արևելքի իր վերահսկողութեան տակ  գտնուող տարբեր երկրներից ու շրջաններից Արցախի ժողովրդի դէմ  վայրագութիւններ իրականացնելու նպատակով օտարերկրեայ զինեալ ահաբեկիչների և  ջիհադիստների հաւաքագրման, տարածաշրջան տեղափոխման և տեղակայման փաստերի  մասին, որոնք ոչ միայն հաստատուել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ու  գործընկեր երկրների յատուկ ծառայութիւնների կողմից, այլեւ ահաբեկիչների  վկայութիւններով: Այնուհետև հանդիպման մասնակիցներին ներկայացուեց ԼՂ  հակամարտութեան գօտում գերեվարուած ահաբեկիչների վկայութիւնների  մանրամասները, որոնք ամբողջութեամբ բացայայտում են միջազգային  ահաբեկչութեան ցանցի ընդլայնման միջոցով հակամարտութեանը միջկրօնական  բնոյթ հաղորդելու Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան  նպատակները։

Կ․Նազարյանը յաւելեց, որ Մերձաւոր Արևելիքից ահաբեկչութեան  չարիքը կազմակերպուած ձևով տեղափոխւում է ԱլԳ տարածաշրջան, սպառնալով Արցախին, որը Եւրոպայի արևելեան դարպասն է, և կոչ ուղղեց դատապարտել ու  միասնաբար դիմագրաւել անդրսահմանային այս սպառնալիքին՝ որդեգրելով  համապարփակ մօտեցում տարածաշրջանային մակարդակով կրօնական  անհանդուրժողականութեան ու ահաբեկչութեան դէմ պայքարն արդիւնաւէտ  կազմակերպելու համար, ու այս առթիւ յայտնեց Հայաստանի յանձնառութիւնն ու պատրաստակամութիւնը։

Առցանց հանդիպմանը մասնակցում էին Սուրբ Աթոռում հաւատարմագրած դեսպաններ,  բարձրաստիճան հոգևորականներ, վատիկանեան շրջանակներին հարող լրագրողներ,  տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և հասարակական գործիչներ։ Ոմանք  համերաշխութիւնն են յայտնում Արցախին ու հայ ժողովրդին։

Ի տեղեկություն․ #StandTogether-ը ներառական և էկումենիկ թուային հարթակ է,  որը ստեղծուել է ձայն տալու քրիստոնեաներին, որոնք ենթարկւում են  խտրականութեան կամ հետապնդումների: Այն նաև ընդգծում է կրօնական ազատութեան  կենսական կարևորութիւնը: 2017թ․-ից Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութիւնը  միացել է #StandTogether-ին և աջակցում է այն նախաձեռնութիւններին, որոնք  բարձրաձայնում են Մերձաւոր Արևելքում քրիստոնեաների տառապանքների մասին,  օժանդակութիւն ցուցաբերում տուեալ համայնքների համար նախատեսված կոնկրէտ քայլերին:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/11/2020, 13:30