ՄԱԿ-ի Ընդհանուր Քարտուղարը ՄԱԿ-ի Ընդհանուր Քարտուղարը 

«Քորոնա»ն կը շարունակէ մոլեգնիլ. ՄԱԿ-ի Ընդհանուր Քարտուղար

Գլխաւոր քարտուղարը նշել է, որ շուտով կհատի կորոնավիրուսի պատճառով կորցուած կեանքերի 1 միլիոնի սահմանը` համաճարակը համարելով «անվտանգութեան համար թիւ մէկ սպառնալիք»:
Ունկնդրէ լուրը

«Կորոնավիրուսի բռնկումը դուրս է գալիս վերահսկողութիւնից»,- լրագրողների հետ հանդիպմանը յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Նրա խօսքերով ՝ կորոնավիրուսային համաճարակը վերածուել է ճգնաժամի, որը խիստ տարբերւում է մարդկութեան կեանքի նմանատիպ վիճակներից:

Գլխաւոր քարտուղարը նշել է, որ շուտով կհատի կորոնավիրուսի պատճառով կորցուած կեանքերի 1 միլիոնի սահմանը` համաճարակը համարելով «անվտանգութեան համար թիւ մէկ սպառնալիք»:

Գուտերեշի խօսքերով՝ շատերը յոյսերը կապում են պատուաստանիւթի հետ, սակայն համաճարակի դէմ համադարման չկայ: Նա ընդգծել է, որ միայն  պատուաստանիւթը չի շտկի իրավիճակը:

«Սակայն  պատուաստանիւթը պէտք է դիտարկել որպէս համաշխարհային հանրային բարիք, քանի որ COVID-19-ը սահմաններ չունի: Մեզ պէտք է պատուաստանիւթ մատչելի գնով և մատչելի բոլորին: Պատուաստանիւթ բոլորի համար»,- աւելացրել է Գուտերեշը:

Նա կոչ է արել զգալիօրէն աւելացնել նոր և գոյութիւն ունեցող գործիքները, որոնք կարող են օգնել հիւանդութեան դէմ պայքարում, յատկապէս յաջորդ 12 ամիսների ընթացքում:

Քաղուած «Արեւելք» էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/09/2020, 08:00