«Ձայներ Կովկասի համարր» խորագրով առցանց հանդիպում «Ձայներ Կովկասի համարր» խորագրով առցանց հանդիպում 

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարեանի ելոյթը «Ձայներ Կովկասի համարր» խորագրով առցանց հանդիպմանը

Դեսպանը խօսել է Հայաստանում երիտասարդութեան ակտիվ դերակատարման, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրաւման, գործադիր և օրէնսդիր իշխանութիւններում, հանրային կեանքում նրանց ակտիվ մասնակցութեան մասին։
Ունկնդրէ լուրը

Ս․թ․ յունիսի 17-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը որպես բանախոս մասնակցեց իտալական «Rondine Cittadella della Pace» կազմակերպության կողմից հրավիրված «Կովկասի ձայներ» (Voices for Caucasus) խորագրով առցանց միջոցառմանը։ Բանախոսների շարքում էին նաև Իտալիայում Վրաստանի դեսպանը, «Rondine» կազմակերոպության հայ, վրացի ուսանողներն ու շրջանաւարտները: Հանդիպման նպատակն էր մէկ հարթակում համախմբել երիտասարդ ուսանողներին և դիւանագէտներին, խրախուսել անմիջական երկխօսութիւնը նրանց միջև։ Քննարկման հիմնական թեման էր յետ համաճարակային աշխարհում երիտասարդ առաջնորդների յանձնառութիւնը, քաղաքական, հանրային և տնտեսական մակարդակներում,  կանխատեսել ի յայտ եկող հակամարտութիւններն ու բախումները և նոր, ստեղծագործ մօտեցումներով առաջարկել դրանց լուծման և տարածաշրջանի համագործակցութեան տարբերակներ։

Քննարկմանը դեսպան Նազարեանը յիշատակել է դեռևս 2018թ․-ին ՄԱԿ-ի նյույորքեան կենտրոնատեղիում Հայաստանի, Իտալիայի և մի շարք այլ երկրների աջակցութեամբ մեկնարկած «Խաղաղութեան առաջնորդների համաշխարհային քարոզարշաւին» ու կարևորել այն՝ յատկապէս համավարակի պայմաններում հակամարտութիւնների կանխարգելման, միջազգային յարաբերութիւնների համակարգում միասնութեանը ձգտելու և խաղաղաշինութեան գործընթացներում երիտասարդութեան ներգրաւման անհրաժեշտութեան համատեքստում։

Դեսպանը նշել է, որ երիտասարդութեան առաջխաղաղացման համար ներդրում կատարելը, մասնաւորապէս հակամարտութիւնից տուժած հանրութիւնում, կնպաստի նաև միջազգայնօրէն համաձայնեցուած կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։ Նա այնուհետև խօսել է Հայաստանում երիտասարդութեան ակտիվ դերակատարման, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրաւման, գործադիր և օրէնսդիր իշխանութիւններում, հանրային կեանքում նրանց ակտիվ մասնակցութեան մասին։

Կ․Նազարեանն անդրադարձել է խաղաղ կարգաւորման գործընթացներում, ու մասնաւորապէս երկխօսութեան ու վստահութեան ամրապնդման խրախուսման հարցերում երիտասարդների դերին ու յաւելել, որ Հայաստանը վճռական է շարունակելու համար իր ջանքերը Հարաւային Կովկասում կայուն խաղաղութեանը հասնելու համար՝ բանակցային լուծումների, բարիդրացիական յարաբերութիւնների, հիմնարար իրաւունքների և, մասնաւորապէս, իրաւահաւասարութեան ու ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի հիման վրայ։

Կ Նազարեանը անդրադարձ է կատարել նաև Հարաւային Կովկասի տարածաշրջանում զարգացման ու համագործակցութեան հնարաւորութիւններին և այդ համատեքսում խօսել ԱլԳ ձևաչափում ՀՀ ակտիվ մասնակցութեան, ԵԱՏՄ-ում երկրի անդամակցութեան, ԵՄ-ի հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնուած գործ ընկերութեան համաձայնագրի մասին՝ որպէս տարածաշրջանային համագործակցութեան գրաւական։

Համավարակը տարածաշրջանի համար բնութագրելով որպէս ընդհանուր մարտահրաւէր, այն հասցէագրելու, մեղմելու, կառավարելու հարցում դեսպանը կոչ է ուղղել երիտասարդութեանը համախմբուելու և համատեղելու ջանքերը՝ կանխելու համար պատերազմները և թշնամանքը, ու յիշեցրել, որ Հայաստանը միացել է Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի և ՄԱԿ Գլխաւոր քարտուղար Գուտերեսի աւելի վաղ արուած համընդհանուր զինադադարի կոչին։

Դեսպանի ելոյթն ամբողջութեամբ կարելի է դիտել այցելելով https://www.facebook.com/rondinecittadellapace/videos/300324431099238/ ֆեյսբուքյան էջը։

ՏԵՂԵԿԱՆՔ։ «Rondine Cittadella della Pace» կազմակերպութիւնը հիմնադրուել է 1998թ․ Իտալիայի Ռոնդինե քաղաքում հոգեբան, ակադեմիկոս, մի շարք հեղինակաւոր թերթերի և ամսագրերի յօդուածների հեղինակ, գիտական և խաղաղութեան մրցանակակիր ֆրանկո Վակկարի կողմից: Կազմակերպութեան նպատակն է խթանել խաղաղութեան և երկխօսութեան մշակոյթը՝ համագործակցելով մասնաւորապէս այն անձանց հետ, ովքեր ապրում են պատերազմող կամ յետ պատերազմական երկրներում, իրականացնել խաղաղութեան նոր առաջնորդների վերապատրաստումը:

Աղբիւր՝ Սուրբ Աթոռի մօտ ՀՀ Դեսպանութիւն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/06/2020, 16:09