Օդակայանի մէջ ստուգումներ Օդակայանի մէջ ստուգումներ 

Համաճարակի բերումով Իտալիայէն Հայաստան վերադարձած մեր հայրենակիցները մեկուսացուած են Դիլիջանի մէջ. Վկայութիւն։

Մեզ ապահովել են ամէն ինչով: Սնունդը նոյնպէս շատ լաւն է, տրամադրւում է օրը 3 անգամ, և նոյնքան անգամ բժիշկը գալիս և չափում է մեր ջերմութիւնը, հարցնում մեր որպիսութիւնը
Ունկնդրէ լուրը

Սոյն թուականի մարտի 15-ին ՀՀ կառավարութիւնը կազմակերպել էի չարթերային թռիչք դէպի Երևան, Իտալիայի այս դժուարին իրավիճակում իր քաղաքացիներին տուն վերադարձնելու նպատակով:    Ուղևորների շարքում էին հայ ուսանողներ, զբօսաշրջիկներ, նոյնիսկ աշխատանքի նպատակով եկած և բնակութիւն հաստատած 67 ՀՀ քաղաքացիներ, Իտալիայի տարբեր քաղաքներից:  Հռոմում ամեն ինչ շատ լաւ էր կազմակերպուած շնորհիւ մեր երկու դեսպանությունների` Իտալիայում ՀՀ Դեսպանութեան և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութեան: Մինչև օդանաւ նստելը մեզ հետ էին և ուղեկցում էին դեսպանութեան աշխատողները: 

Հռոմի Ֆիումիչինօ օդակայանը դատարկ էր, իրականացւում էր միայն մեր չուերթը: Օդանաւ նստելուց առաջ մեզ հատ առ հատ ստուգեցին, ախտահանեցին ձեռքերը, բաժանեցին դիմակներ և ձեռնոցներ, չափեցին ջերմութիւնը:  Թռիչքի ընթացքում մեզ շատ ուշադիր էին, յաճախ նոր դիմակներ և ձեռնոցներ էին տրամադրւում, կրկին չափում ջերմութիւնը: 

 3,5 ժամ տևած ուղիղ թռիչքից յետոյ ժամանեցինք Երևանի Զուարթնոց օդանավակայան, որտեղից էլ ավտոբուսներով, բժիշկների ուղեկցութեամբ տեղափոխուեցինք Դիլիջան: 

Այժմ 2 օր է ինչ գտնուում ենք Դիլիջանի Մոնթէ Մելքոնեանի ռազմական վարժարանում, պայմանները շատ լաւն են, վերաբերմունքը նոյնպէս: Մեզ ապահովել են ամէն ինչով: Սնունդը նոյնպէս շատ լաւն է, տրամադրւում է օրը 3 անգամ, և նոյնքան անգամ բժիշկը գալիս և չափում է մեր ջերմութիւնը, հարցնում մեր որպիսութիւնը:  Եթէ ունենք որևէ բանի պակաս, ասում ենք և կարճ ժամանակում մեզ բերում են մեր խնդրածը:  Այստեղ ամէն ինչ այնքան լաւ է, որ երբեմն մոռանում եմ ինչ նպատակով ենք եկել:

Օրուայ մէջ զբաղւում եմ իմ աշխատանքով, դասերով, տարբեր հաղորդումներ եմ դիտում, չեմ ձանձրանում: Մեծ յոյս ունեմ, որ 13 օրից բոլորս առողջ դուրս կգանք այստեղից և կվերադառնանք մեր տներ:

Ցանկանում եմ շատ մեծ շնորհակալութիւն յայտնել ՀՀ կառավարութեանը, Իտալիայում ՀՀ և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութիւններին, մեր թռիչքը իրականացնող և սպասարկող անձնակազմին, մեզ հետ գտնուող հոգատար անձանց և հատ առ հատ բոլոր նրանց ովքեր իրենց մասնակցութիւնն են ունեցել այս ամէնի կազմակերպման և իրականացման մէջ:

Մենք երջանիկ և ապահով ենք զգում մեր տանը` Հայաստանում:

Մերի Ղազարեան

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/03/2020, 08:13