ՀՀ արտգործ նախարարութիւն ՀՀ արտգործ նախարարութիւն 

Քորոնա Ժահր. ՀՀ արտգործ նախարարութեան ու դեսպանութեան կոչերը ՀՀ քաղաքացիներուն։

Իտալիայում գտնուելու կամ այցելելու պարագայում յորդորում ենք հետևել ՀՀ առողջապահութեան նախարարութեան և Իտալիայի համապատասխան իշխանութիւնների ցուցումներին և խորհուրդներին։
Ունկնդրէ լուրը

Ռատիօ Վատիկան - Վատիկան Նիուզ

«Հաշուի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղութեամբ Իտալիայի իշխանութիւններու կողմէն յայտարարուած միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներուն կոչ կ՛ուղղենք  խստագոյնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելելէ, իսկ ներկայիս Իտալիայի մէջ գտնուող ՀՀ քաղաքացիներուն՝ անյապաղ ընդհատել ուղևորութիւնը և վերադառնալ ՀՀ»։

Վերոնշեալ կոչը հրապարակուած է ՀՀ արտագին գործոց նախարարութեան կողմէ ու տեղադրուած նաեւ ՀՀ Իտալիոյ մօտ դեսպանութեան «ֆէյսպուքի» էջին վրայ, ուր դեսպանութիւնը յայտարարած է նաեւ հետեւեալը.  «Իտալիայում գտնուելու կամ այցելելու պարագայում յորդորում ենք հետևել ՀՀ առողջապահութեան նախարարութեան և Իտալիայի համապատասխան իշխանութիւնների ցուցումներին և խորհուրդներին։ Միաժամանակ Իտալիայում ՀՀ դեսպանութիւնը ևս մէկ անգամ կոչ է անում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք դեռ չեն տրամադրել իրենց տուեալները, կապ հաստատել դեսպանութեան հետ՝ ուղարկելով իրենց տուեալները (անուն, ազգանուն, բնակութեան վայր նահանգ, քաղաք, հասցէ, հեռախօսահամար), հետևեալ էլեկտրոնային հասցէին՝ armitalyembassy@mfa.am:

Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատւութեան տրամադրումը որևէ պարտաւորութեան չի առաջացնում։ Դեսպանութիւնում գործող թեժ գծի հեռախօսահամար՝ +393775226710 Էլ. հասցէ՝ armitalyembassy@mfa.am»:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/03/2020, 12:00