Փաթրիք Տէւէճեան Փաթրիք Տէւէճեան 

Արհիապատիւ Գէորգ Եպիսկոպոս Ասատուրեանի վկայութիւնը «Քորոնա» ժահրէն մահացած մեծանուն Փաթրիք Տեվեճեանի մասին։

Տևեճեանն անցեալ չորեքշաբթի Թուիթերում գրել էր հետևեալը.«Ես վարակուել եմ կորոնավիրուսով, և կարող եմ ուղղակիօրէն վկայել, որ բժիշկներն ու բուժքոյրերը բացառիկ աշխատանք են տանում: Ես նրանց ասում եմ մեծ «շնորհակալութիւն»՝ իրենց բոլոր հիւանդներին մշտապէս օգնելու համար»:

Փաթրիկ Տևեճեանի մահուան ի լուր Ռատիովակինաի հայկական բաժինը կապ հաստատեց Արհիապատիւ Գէորգ Եպիսկոպոս Ասատուրեանի հետ, որ մօտէն ճանչցած էր հանգուցեալին։ Ահաւասիկ անոր վկայութիւնը։

Արհիապատիւ Գէորգ Եպիսկոպոս Ասատուրեանի վկայութիւնը։

-----------------------

Համաճարակի զոհ դարձաւ նաև ֆրանսահայ գործիչ Փաթրիկ Տևեճեանը։

Այսօր՝ մարտի 29-ին, Covid-19 կորոնավիրուսով վարակման հետեւանքով վախճանուել է ֆրանսիահայ ականաւոր քաղաքական գործիչ, փաստաբան, Հայ Կաթողիկէ Եկեղեցու նուիրեալ զաւակ Փաթրիկ Տևեճեանը, 76 տարեկանում:

Փաթրիկ Տևեճեանը ծնուել է 1944թ. օգոստոսի 26-ին ֆրանսիայում, Փարիզում, Ցեղասպանութեան հետևանքով Ֆրանսիայում հաստատուած հայ կաթողիկէ ընտանիքում:  Տևեճեանը ստացել է իրաւաբանական կրթութիւն և արդէն երիտասարդ տարիքում յայտնի էր որպէս յաջողակ փաստաբան, ապա նաև՝ որպէս երիտասարդ քաղաքական գործիչ, գեներալ Շառլ դե Գոլի հիմնած Հանրապետական կուսակցութեան ակտիվ անդամ: 1983թ. Տևեճեանն ընտրուեց Փարիզի Անթոնի համայնքի ղեկավար և այդ պաշտօնում աշխատեց մինչև 2002թ.: 1986թ. դարձաւ նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի անդամ և պաշտօնավարեց մինչև 2002թ.: 2004թ. նշանակուեց Ֆրանսիայի Արդիւնաբերութեան նախարար: 2006թ. Տևեճեանը առաջարկեց Հայոց Ցեղասպանութիւնը մերժելու համար քրէական պատիժ սահմանող օրինագիծ: 2007թ. ընտրուեց Փարիզի  Hauts-de-Seine նահանգի նահանգապետ: Տևեճեանը նաև դարձաւ Ժողովրդական շարժման միութիւն կուսակցութեան Գլխաւոր քարտուղար: 2008-ին Տևեճեանը դարձեալ մտաւ կառավարութիւն և գլխաւորեց տնտեսական հակաճգնաժամային կառավարական գործողութիւնները:

Ինչպէս վկայում են Ֆրանսիայում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականները, Փաթրիք Տևեճեանը նուիրուած էր իր հայկական արմատներին և հոգևոր ինքնութեանը, սերտ կապերի մէջ էր հայ կաթողիկէ համայնքի անդամների հետ, յաճախ մասնակցում էր հոգևոր արարողութիւններին, աղօթական կեանքին և հանդէս էր գալիս բարեգործութիւններով:

Տևեճեանն անցեալ չորեքշաբթի Թուիթերում գրել էր հետևեալը. «Ես վարակուել եմ կորոնավիրուսով, և կարող եմ ուղղակիօրէն վկայել, որ բժիշկներն ու բուժքոյրերը բացառիկ աշխատանք են տանում: Ես նրանց ասում եմ մեծ «շնորհակալութիւն»՝ իրենց բոլոր հիւանդներին մշտապէս օգնելու համար»:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի

Տ. Հովսեփ Գալստյան

http://armenianchurchco.com/

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/03/2020, 13:53