Օդանաւի լուսանկար Օդանաւի լուսանկար 

Իտալիոյ եւ Սուրբ Աթոռի մէջ Հայաստանի հանրապետութեան դեսպանատուներու յայտարարութիւնը :

Հռոմէն դէպի Երեւան թռիչք՝ Իտալիա գտնուող Եւ Հայաստան վերադառնալու ցանկութիւն ունեցող ՀՀ քաղաքացիների համար :

Իտալիոյ եւ Սուրբ Աթոռի մէջ Հայաստանի հանրապետութեան դեսպանատուները Հռոմէն դէպի Երեւան Թռիչք կազմակերպած են Իտալիա գտնուող Եւ Հայաստան վերադառնալու ցանկութիւն ունեցող ՀՀ քաղաքացիների համար :

Յայտարարութեան մէջ նշուած է.

Տեղեկացնում ենք, որ կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդակայանից կազմակերպուելու է չարթերային թռիչք դէպի Երևան ներկայումս Իտալիայում գտնուող և Հայաստան վերադառնալու ցանկութիւն յայտնած ՀՀ քաղաքացիների համար։

Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրուեն դիմակներ, կապահովուեն առողջապահական անվտանգութեան միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնուեն 14-օրյա կարանտինում:

Յայտնում ենք, որ թռիչքի համար ՀՀ քաղաքացիների ցուցակագրման ընթացքում առաջնահերթութիւնը կտրուի հետևեալ սկզբունքով.

1. կարճաժամկէտ այցելութեամբ Իտալիայում գտնուող ՀՀ քաղաքացիներ

2. ուսման և գործուղման նպատակով Իտալիայում գտնուող ՀՀ քաղաքացիներ

3. Իտալիայում կացութեան թոյլտուութիւն ունեցող ՀՀ քաղաքացիներ

Թռիչքի հնարաւորութիւնից օգտուելու ցանկութիւն ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դեռ կապ չեն հաստատել սոյն դեսպանութեան հետ, խնդրում ենք անյապաղ տրամադրել ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտօնագրի կամ կացութեան թոյլտւութեան պատճէնները, կոնտակտային տուեալները (Իտալիայում գտնուելու նպատակ, հեռախօսի համար, էլեկտրոնային հասցէ և Իտալիայում կեցութեան հասցէ)։

Ֆիումիչինո օդանավակայան ժամանման և ուղևորների ցուցակագրման նպատակով դեսպանութիւնը կապ կհաստատի նախապէս գրանցուած ՀՀ քաղաքացիների հետ անհատապէս։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

14/03/2020, 09:29