Հայ հոգևորականների այցը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութիւն Հայ հոգևորականների այցը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութիւն 

Հայ հոգևորականների այցը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանութիւն

Հանդիպմանը դեսպան Կարեն Նազարյանը ներկայացրեց Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական կապերի ընթացք, դրանց ընդլայնման ուղղութեամբ ձեռնադրուող ջանքերը

Փետրուարի 19-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութիւն այցելեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հոգևորականները՝ Արևմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գրշն․ Տէր Խաժակ արք․ Պարսամյանի ուղեկցութեամբ։

Ունկնդրէ լուրը

Հանդիպմանը դեսպան Կարեն Նազարյանը ներկայացրեց Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական կապերի ընթացք, դրանց ընդլայնման ուղղութեամբ ձեռնադրուող ջանքերը։ Դեսպանը նշեց, որ իր հիմնական գործառոյթներից է դարերի խորքից եկող հայ- վատիկանեան յարաբերութիւնների շարունակական զարգացումը, և որ այդ վաղեմի կապերի ու առնչութիւնների հիմքում է ընկած հայ ժողովրդի բոլոր հատուածների նուիրական աշխատանքը և ներդրումը։ Այդ համատեքստում, Կ․Նազարյանը կարևորեց Հայաստանեայց առաքելական, Հայ կաթողիկէ ու Հռոմի Սրբազան եկեղեցիների միջև յաջողութեամբ զարգացող միջ եկեղեցական երկխօսութիւնն ու համագործակցութիւնը և պատասխանեց հայ հոգևորականներին հետաքրքրող հարցերին։

Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանութիւն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

20/02/2020, 09:00