Դեսպան Կարեն Նազարեան Դեսպան Կարեն Նազարեան 

ՀՀ դեսպանն իր հաւատարմագրերը յանձնեց Պորտուգալիայի նախագահին

Պարտուգալիայի նախագահի նստավայր՝ ազգային Բելեմ պալատում կայացած արարողութեանը ներկայ էին պորտուգալացի բարձրաստիճան պաշտօնատարներ,

Դեկտեմբերի 9-ին Պորտուգալական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան ոչ ռեզիդենտ դեսպան Կարեն Նազարյանն իր հաւատարմագրերը յանձնեց Պորտուգալիայի նախագահ Մարսելու Նունո Դուարտե Ռեբելու դե Սոուզաին։
Պաշտօնական արարողութեանը հետևած հանդիպմանը դեսպան Նազարյանը Պորտուգալիայի պետութեան ղեկավարին փոխանցեց ՀՀ նախագահի և վարչապետի ողջոյններն ու հաւաստիացրեց, որ կգործադրի առաւելագոյն ջանքերը միջպետական յարաբերութիւնները որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։
Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան յաջողութիւն մաղթելով դեսպանին խնդրեց իր ջերմ ողջոյնները փոխանցել հայ ժողովրդին և ՀՀ ղեկավարութեանն ու մեծապէս կարևորեց աշխարհահռչակ պորտուգալահայ Գալուստ Գյուլբենկյանի անունը կրող հիմնադրամի գործունութիւնը երկկողմ կապերի ամրապնդման գործում։
Պարտուգալիայի նախագահի նստավայր՝ ազգային Բելեմ պալատում կայացած արարողութեանը ներկայ էին պորտուգալացի բարձրաստիճան պաշտօնատարներ, այդ թւում՝ Եւրոպական հարցերով պետական քարտուղար Անա Պաուլա Զաքարիասը, ԱԳՆ գլխաւոր քարտուղար Ալվարո Մենդոնսա է Մուրայը, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։

Քաղուած Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանատան դիմատետրէն 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/12/2019, 13:20