Վարչապետ Նիկոլ Փաշինեան Վարչապետ Նիկոլ Փաշինեան 

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը պաշտօնական այց կկատարի Իտալիայի Հանրապետութիւն։

Հռոմում նախատեսւում է նաև վարչապետի և նրա տիկնոջ այցը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկէ եկեղեցի և Քահանայապետական Լևոնեան վարժարան:

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը տիկնոջ՝ Աննա Յակոբեանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտօնական այց կկատարի Իտալիայի Հանրապետութիւն:

Վարչապետի այցը կը մեկնարկի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինեանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարեան միաբանութեան Մայրավանք, որտեղ հանդիպում կունենայ Մխիթարեան միաբանութեան անդամների հետ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինեանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսւում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինեանը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտութեան ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպում կունենայ Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի «Dialogue on Future» խորագրով քննարկմանը:

Միլանում Նիկոլ Փաշինեանը հանդիպում կունենայ Լոմբարդիայի կառավարութեան, ինչպէս նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին:

Միլանից ՀՀ վարչապետը կմեկնի Հռոմ, որտեղ հանդիպումներ կունենայ Իտալիայի բարձրագոյն ղեկավարութեան հետ:

Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտօնական նստավայրում, տեղի կունենայ Նիկոլ Փաշինեանը հանդիպումը Իտալիայի Հանրապետութեան նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Հանդիպումից յետոյ երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդէս կգան բանակցութիւնների արդիւնքներն ամփոփող յայտարարութիւններով:

Հռոմում Նիկոլ Փաշինեանը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Իտալիայի արտաքին առևտուրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոի հետ:

Հռոմում նախատեսւում է նաև վարչապետի և նրա տիկնոջ այցը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկէ եկեղեցի և Քահանայապետական Լևոնեան վարժարան:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/11/2019, 14:30