Դեսպան Նազարեան Դեսպան Նազարեան 

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի ելոյթը Կամիշլիի Հայ կաթողիկէ եկեղեցու հոգևորականի յիշատակին մատուցուած հոգեհանգստեան արարողութեանը:

ՀՀ կառավարութեան անունից ցաւակցելով նահատակուած հայ հոգևորականի ու նրա հօր ընտանիքի ու սիրիահայ կաթողիկէ համայնքին, դեսպան Նազարեանը նշեց որ Հայաստանը շարունակելու է Սիրիայում մարդասիրական աջակցութեանն ուղղուած իր քայլերը։

Նոյեմբերի 17-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն Կամիշլիի Հայ կաթողիկէ եկեղեցու հոգևոր հովիւ՝ Յովսէփ քհն․Պետոյանի ու նրա հոր՝ Հանա Աբրահամ Պետոյանի յիշատակին, որին մասնակցեցին Սուրբ Աթոռում հաւատարմագրած դիւանագիտական կորպուսի, տեղական մեդիա և հայ համայնքի ներկայացուցիչներ, Հռոմի Սրբազան եկեղեցու հոգևորականներ։
Արարողութեանը հետևած իր ելոյթում ՀՀ դեսպան Կարեն Նազարեանը խստօրէն դատապարտեց «Իսլամական պետութիւն» կազմակերպութեան իրականացրած դաժան ահաբեկչութիւնը և խօսեց Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքական ռազմական ներխուժման հետևանքով ակտիվացած ահաբեկչական գործողութիւնների մասին, որոնք առաւել վատթարացրել են ազգային և կրօնական փոքրամասնութիւնների, ու յատկապէս՝ քրիստոնեայ համայնքների վիճակը։
Դեսպանը յղում կատարելով աւելի վաղ այս առթիւ արուած ՀՀ ԱԳՆ յայտարարութեանը և սիրիահայութեանն ուղղուած Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի թուիթըրեան ուղերձին, վկայակոչեց ՄԱԿ-ի համակարգման ներքոյ գործող միջազգային իրաւապաշտպան կառոյցների տուեալները, համաձայն որոնց տարածաշրջան թուրքական ներխուժման արդիւնքում տեղահանուել են հարիւր հազարաւորներ, շարունակւում են գրանցուել թուրքական զինուորների ու նրանց hովանավորությամբ գործող անօրինական խմբաւորումների կողմից լայն տարածում գտած կամայական մահապատիժների, խոշտանգումների և առևանգումների դէպքերը։
ՀՀ կառավարութեան անունից ցաւակցելով նահատակուած հայ հոգևորականի ու նրա հօր ընտանիքի ու սիրիահայ կաթողիկէ համայնքին, դեսպան Նազարեանը եզրափակեց նշելով, որ Հայաստանը շարունակելու է Սիրիայում մարդասիրական աջակցութեանն ուղղուած իր քայլերը՝ դրանք համադրելով շահագրգիռ գործընկերների հետ, ու այդ նպատակով համախմբելով նաև հայութեան ջանքերը։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/11/2019, 10:08