Որոնել

Հայկական քարիթասի մանուկներուն համար ծրագիր: Հայկական քարիթասի մանուկներուն համար ծրագիր: 

«Իմ իրաւունքը։ Ներառական կրթութիւն Հայաստանում եւ Կոսովոյում»: կլոր սեղան - քննարկում:

Ծրագիրը իրականացւում է Աւստրիական զարգացման գործակալութեան և Կարիտաս Աւստրիայի ֆինանսաւորմամբ:

«Իմ իրաւունքը։ Ներառական կրթութիւն Հայաստանում եւ Կոսովոյում» ծրագրի շրջանակներում սոյն թուականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցաւ կլոր սեղան քննարկում, որի նպատակն էր համագործակցող դպրոցների, մանկապարտէզների եւ բուժ հաստատութիւնների տնօրէններին ծրագրի ներկայացումը և նրանց հետ փոխ ըմբռնման յուշագրերի ստորագրումը: Հանդիպմանը ներկայ էին նաև Շիրակի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների իրաւունքների պաշտպանութեան» բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը, «Առողջապահութեան և սոցիալական ապահովութեան» վարչութեան պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը և Գյումրու քաղաքապետարանի Կրթութեան բաժնի գլխաւոր մասնագէտ Աստղիկ Դարբինյանը: Քննարկման ժամանակ բարձրաձայնուեցին հաստատութիւններում ներառական կրթութեան և համընդհանուր ներառման հետ կապուած դժուարութիւնները։ Քննարկման մասնակիցները ներկայացրեցին այն առաջնային հարցերը և խնդիրները, որոնց վերաբերեալ կը ցանկանային յաջորդ կլոր սեղան քննարկման ժամանակ խորհուրդներ լսել ոլորտում աշխատող համապատասխան պատասխանատուներից և մասնագէտներից:

Ծրագրի շրջանակներում ստորագրուեց 8 երկկողմ փոխ ըմբռնման յուշագիր թիրախ համայնքների բուժ հաստատութիւնների հետ, 6 եռակողմ յուշագիր թիրախ մանկապարտէզների և դպրոցների հետ: Այսպիսով սկիզբ դրուեց պոլիկլինիկա մանկապարտէզ դպրոց համագործակցութեանը՝ կարևորելով իւրաքանչիւր երեխայի կրթութիւն ստանալու իրաւունքի լիիրաւ իրացումը:

Ծրագիրն իրականացւում է Աւստրիական զարգացման գործակալութեան և Կարիտաս Աւստրիայի ֆինանսաւորմամբ:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/10/2019, 09:55