Աուրորա մարդասիրական նախաձեռնութիւն Աուրորա մարդասիրական նախաձեռնութիւն 

5 հարց ու պատասխան «Ավրորա» ֆորումի մասին:

«Ավրորա» ֆորումն ունի 156 բարի կամքի դեսպան աշխարհի 39 երկրից, որոնք ներկայացնում են 17 ոլորտ:

Հոկտեմբերի 14-ից 21-ը Հայաստանում կայանալու է առաջին «Ավրորա» ֆորումը, որի ընթացքում միջոցառումներ են լինելու Երեւանում, Դիլիջանում, Գիւմրիում, Տաթեւում եւ Շուշիում:

Ունկնդրէ լուրը

1. Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆորումը:

Ֆորումն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում: Մէկ շաբաթուայ ընթացքում «Ավրորա» ֆորումը միաւորելու է աշխարհի առաջատար մասնագէտներին սոցիալական, կրթական, մարդասիրական եւ գիտատեխնիկական նորարարութեան ոլորտներից, ովքեր կկիսուեն իրենց փորձով, մտքերով ու կփորձեն հանդէս գալ աշխարհը աւելի լաւը դարձնող գաղափարներով:

«Ավրորա» ֆորումն ունի 156 բարի կամքի դեսպան աշխարհի 39 երկրից, որոնք ներկայացնում են 17 ոլորտ:

2. Ո՞րն է ֆորումի նպատակը

Ֆորումի նպատակն է Դավոսի, Նիւ Եորքի, Լոնտոնի եւ աշխարհի այլ զարգացած երկրներին հաւասար Հայաստանը դարձնել այն միջազգային հարթակը, որտեղ քննարկւում են համաշխարհային կարեւոր թեմաները, արդի մարտահրաւէրներն ու լուծումները:

3. Ովքե՞ր են Ֆորումը իրականացնողները

«Հայաստանի զարգացման նախաձեռնութիւններ» (IDeA) հիմնադրամը, Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների (FAST) հիմնադրամը, Scholae Mundi գլոբալ կրթական պլատֆորմը, UWC Դիլիջան միջազգային քոլեջը եւ Ամերիաբանկը:

4. Ովքե՞ր են մասնակցելու ֆորումին

Ֆորումին ներկայ կլինեն հիւրեր եւ բանախօսներ տարբեր երկրներից, բարերարներ, «Ավրորա» 2019 թ. երեք հերոսները, նախորդ տարիների դափնեկիրները, «Ավրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովի անդամները եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմ նադիրները:  

«Ավրորա» ֆորումի միջոցառումներին հրաւիրուած են նաեւ ՀՀ կառավարութեան անդամներ, Ազգային ժողովի պատգամաւորներ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ եւ միջազգային կառոյցների ներկայացուցիչներ, արհեստագէտներ եւ հանրային գործիչներ:

5. Ի՞նչ միջոցառումներ են նախատեսւում Ֆորումի ընթացքում

Հոկտեմբերի 14-ից 21-ը կկայանա «Վերափոխելով բանականութիւնը» եռօրեայ գլոբալ ինովացիոն ֆորումը, #AraratChallenge փառատօնը, ChainPoint19 բլոկչեյնի միջազգային համաժողովը, «Բարեփոխելով աշխարհը» հեռուստատեսային եւ կինոփառատօնը, Արհեստական բանականութեան եւ անօդաչու թռչող սարքերի ինտեգրման հարցերին նուիրուած համաժողովը, Առաջնորդութիւն եւ կառավարում յանուն կայուն զբօսաշրջութեան ամարային դպրոցը:

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կանցկացուեն երախտագիտութեան եւ բարեկամութեան խորհուրդին նուիրուած հանրային միջոցառումներ՝ Thank you world ֆլեշմոբ, Բարեկամութեան զբոսայգու վերականգնման խորհրդանշական միջոցառում, Վլադիմիր Ավետիսյանի եւ D'Black Blues Orchestra միջազգային բլյուզ խմբի բացօթեայ մեծ համերգ, որի բացմանը հանդէս կգան Bambir եւ TmbaTa խմբերը:  

Հոկտեմբերի 18-ին կլինեն բաց դասախօսութիւններ, կլոր-սեղան քննարկումներ, մշակութային եւ կրթական միջոցառումներ՝ նուիրուած UWC Դիլիջան քոլեջի հնգամեակին: Այդ օրը քաղաքում նախատեսւում են նաեւ տօնակատարութիւններ՝ նուիրուած Դիլիջանի 475 ամեակին:

Հոկտեմբերի 19-ին Երեւանում կկայանայ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողութիւնը: Ընտրող յանձնաժողովը 2019թ. «Ավրորայի» 3 հերոսներին ընտրել է 72 երկրներից առաջադրուած 719 յաւակնորդներից:

Հոկտեմբերի 20-ին Երեւանում սպասւում է «Ավրորա» բարեգործական համերգ-նուիրում, որին Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նուագախումբը կներկայացնի յատուկ ծրագիր՝ դիրիժոր Վալերի Գերգիեւի ղեկավարութեամբ:

Հոկտեմբերի 21-ին Տաթեւում կանցկացուեն Կոմիտասի 150-րդ տարեդարձին նուիրուած մշակութային միջոցառում եւ «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով ցուցադրութիւն:

Քաղուած՝  mediamax.am

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/10/2019, 08:06