ՀՀ դեսպան Նազարեան իր հաւատարմագրերու պատճենը յանձնեց Մալթայի ինքնիշխան ուխտի ԱԳ գլաւոր քարտուղարին։ ՀՀ դեսպան Նազարեան իր հաւատարմագրերու պատճենը յանձնեց Մալթայի ինքնիշխան ուխտի ԱԳ գլաւոր քարտուղարին։  

ՀՀ դեսպան Նազարեան իր հաւատարմագրերու պատճենը յանձնեց Մալթայի ինքնիշխան ուխտի ԱԳ գլաւոր քարտուղարին։

Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև դիւանագիտական յարաբերութիւններ հաստատուել են 1998թ․-ի մայիսին:
Ունկնդրէ լուրը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարեանն իր հաւատարմագրերի պատճէն յանձնեց Մալթայի ինքնիշխան Ուխտի արտաքին գործերի գլխաւոր քարտուղար՝ Ստեփանօ Ռոնկային։
Հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում նոր թափ ստացած լայնածաւալ բարեփոխումների ընթացքն ու պաշտօնական Երևանի մօտեցումները տարածաշրջանային զարգացումների, սիրիական ճգնաժամի ու ԼՂ խաղաղ կարգաւորման գործընթացների շուրջ։
Կ․ Նազարեանը գլխաւոր քարտուղար՝ դեսպան Ռոնկային է տեղեկացրել ՀՀ տարածքում մարդասիրական, բժշկական, առողջապահական բնագաւառներում համատեղ գործունութիւնը խթանելու հայկական կողմի պատրաստակամութեան մասին: Այս համատեքստում զրուցակիցները գոհունակութեամբ անդրադարձել են անցած ամիս ՀՀ ԱԺ կողմից վաւերացուած ու ՀՀ նախագահի կողմից ստորագրած Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև համագործակցութեան համաձայնագրի մասին օրէնքին, որի նպատակն է կողմերի միջև առաւել զարգացնել առողջապահութեան, պարենային անվտանգութեան, կամաւորական գործունէութեան, աղէտների ռիսկերի նուազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղութիւններով երկկողմ համագործակցութիւնը:

ՏԵՂԵԿԱՆՔՄալթայի Ինքնիշխան Ուխտի (պաշտօնական անուանումը՝ Երուսաղէմի Սրբ․ Յովհաննէսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ) միջև դիւանագիտական յարաբերութիւններ հաստատուել են 1998թ․-ի մայիսին: 1988թ․-ի աւերիչ երկրաշարժից ի վեր Մալթայի Ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ Երկկողմ յարաբերութիւնները պայմանաւորուած են նաև վերջինիս որպէս ապաքաղաքական և մարդասիրական աջակցութիւն ցուցաբերող միջազգային կառոյցի առանձնայատկութիւններով:

Քաղուած Սուրբ Աթոռի ՀՀ դեսպանութեան դիմատետրէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/10/2019, 09:27