Ավրորա Մրցանակ Ավրորա Մրցանակ  

Ավրորա Մրցանակ - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը յայտարարում է մրցանակի՝ 2020 թուականի առաջադրումների մեկնարկը:

Համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է մերօրեայ հերոսներին, որոնք անձնուիրաբար փրկում են մարդկանց կեանքն աշխարհի վտանգաւոր անկիւններում

Ողջոյն, սիրելի՛ ռադիոլսողներ,  

2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը յայտնի կդառնայ 2019թ. հոկտեմբերի 20-ին: Մինչ այդ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը յայտարարում է մրցանակի՝ 2020 թուականի առաջադրումների մեկնարկը:

Ունկնդրէ լուրը

Համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է մերօրեայ հերոսներին, որոնք անձնուիրաբար փրկում են մարդկանց կեանքն աշխարհի վտանգաւոր անկիւններում. այն շնորհւում է Հայոց ցեղասպանութիւնը վերապրողների անունից՝ ի երախտագիտութիւն նրանց փրկողների: «Ավրորա» մրցանակն աջակցում է մերօրեայ հերոսներին, որոնք ցուցաբերում են բացառիկ խիզախութիւն ու նուիրուածութիւն եւ մեծ ազդեցութիւն ունենում մարդկանց կեանքը փրկելու ու բարելաւելու գործում: 2015 թուականից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը մեծարում է այս բացառիկ հերոսներին, խրախուսում նրանց եւ բարձրացնում իրազեկութիւնը նրանց անձնուրաց աշխատանքի մասին:

«Ավրորայի» հերոսի կարող է առաջադրել յուրաքանչյուր ոք: Մրցանակին յաւակնում են այն խիզախ եւ անձնուէր մարդիկ, որոնք վտանգում են սեփական կեանքը, առողջութիւնը, ազատութիւնը՝ պահպանելու այլոց կեանքը: Առցանց առաջադրումներին հետեւում է մարդասիրութեան ոլորտում յայտնի փորձագէտներից կազմուած խորհուրդը: Նրանք առանձնացնում են մրցանակի ամենահաւանական թեկնածուներին, որի հիման վրայ «Ավրորա» մրցանակի Ընտրող յանձնաժողովը կայացնում է վերջնական որոշում՝  յայտարարելով «Ավրորայի» հերոսներին եւ դափնեկիրն: Ընտրող յանձնաժողովի կազմում են Նոպէլեան մրցանակի դափնեկիրներ, նախկին բարձրաստիճան պաշտօնեաներ եւ միջազգային ճանաչում ունեցող մարդու իրաւունքների պաշտպաններ: «Ավրորա» մրցանակի չափանիշներն ու ընտրական գործընթացի նկարագրութիւնը ներկայացուած են մրցանակի կայքում:

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը 1,000,000 ԱՄՆ դոլարի պարգեւ է շնորհում դափնեկիրին՝ բացառիկ հնարաւորութիւնն տալով շարունակելու նուիրատուութիւն շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպութիւններին։

Տարիների ընթացքում ընտրուել է «Ավրորայի» 14 հերոս, որոնցից  երեքը դարձել են դափնեկիր: Դափնեկիրներից իւրաքանչիւրն առաջադրել է երեքական կազմակերպութիւն, որոնց միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն օգնել է պայքարել մանկական աղքատութեան դէմ, բարելաւել փախստականների եւ ծնողազուրկ երեխաների դրութիւնը, կրթական, հոգեբանական եւ բժշկական օժանդակութիւն ցուցաբերել պատերազմներից տուժածներին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող երեխաներին եւ սեռական բռնութեան զոհերին։ «Ավրորա» մրցանակը լուրջ ազդեցութիւն է գործում աշխարհով մէկ տարբեր նախաձեռնութիւնների միջոցով՝ ներառեալ միկրովարկային ծրագրերը, կրթաթոշակները, տարրական, միջին եւ մասնագիտական կրթական ծրագրերը, բժշկական պարագաների տրամադրումը եւ այլն: «Ավրորա» մրցանակը 3,3 մլն ԱՄՆ դոլար է նուիրաբերել մարդասիրութեան 11 ոլորտներում իրականացուող 23 նախագծի՝ ամբողջ աշխարհում:

«Հայ ժողովուրդն իր մեծագոյն ողբերգութիւնն ապրեց մէկ դար առաջ, հիմա, կարծես, ռոհինջա ժողովուրդն է նմանատիպ արհաւիրքի միջով անցնում: Հայոց ցեղասպանութիւնից աւելի քան 100 տարի անց պատահական չէ, որ հենց դուք էք յոյս ներշնչում եւ օգնութեան ձեռք մեկնում ծայրայեղ կարիքի մէջ յայտնուած մարդկանց: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան օրինակը պէտք է վարակիչ լինի, քանի որ սա է մարդասիրական ճգնաժամերն ու մարտահրաւէրները յաղթահարելու միակ ճանապարհը՝ աշխարհը դարձնելով փոքր-ինչ աւելի ապահով վայր մարդկութեան համար՝ անկախ էթնիկ, ռասայական եւ կրօնական պատկանելութիւնից», - ասել է փաստաբան եւ ռոհինջա մուսուլման առաջնորդ,  2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը:

2020 թուականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը կ՛աւարտուի 2019թ. հոկտեմբերի 31-ին։  Առաջադրէ՛ք Ավրորայի ձեր հերոսին՝ այցելելով www.auroraprize.com կայք:

 

Պատրաստեց Անի Մնացականեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/08/2019, 08:17