Cerca

Vatican News
Հայկական Կարիտասը կազմակերպեց երկու ամառային դպրոց Հայկական Կարիտասը կազմակերպեց երկու ամառային դպրոց 

Հայկական Կարիտասը կազմակերպեց երկու ամառային դպրոց «Աղաջանեան կենտրոնում»

Ամարային դպրոցներին մասնակցել են սիրիահայ եւ տեղացի երիտասարդներ:

Եւրոպական միութեան կողմից ֆինանսաւորուող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակներում «Հայկական Կարիտաս»-ը  կազմակերպել է  8 օր տեւողութեամբ 2 ամարային դպրոց` «Մասնագիտական կողմնորոշում» եւ «Սոցիալական ներառում եւ ինտեգրում» թէմաների շուրջ: Ամարային դպրոցները կազմակերպուել են  Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաջանեան» կենտրոնում, 2019թ. Յուլիսի 27-ից օգոստոսի 3-ը:

Ամարային դպրոցներին մասնակցել են սիրիահայ եւ տեղացի երիտասարդներ:

Մասնագիտական կողմնորոշման Ամարային դպրոցի շրջանակում դասընթացավարները ինտերակտիւ խաղերի եւ գործողութիւնների միջոցով օգնում են 15-18 տարեկան մասնակիցներին բացայայտել, թէ ինչ են իրենք սիրում, ինչ են կարողանում, ինչ է առաջարկում աշխատաշուկան, եւ ինչ է ակնկալում հասարակութիւնը:

Օրակարգում ընդգրկուած էին ինքնաճանաչման, աշխատաշուկայի պահանջների եւ մասնագիտութեան ընտրութեան, ֆինանսական գրագիտութեան վերաբերեալ ոչ ֆորմալ կրթութեան վարժութիւններ, խաղեր եւ այլ ինտերակտիւ մեթոդներ։

Սոցիալական ներառման եւ ինտեգրման ամարային դպրոցը հնարավորութիւն ընձեռեց 19-25 տարեկան մասնակիցներին՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ մարդու իրաւունքների, խոցելի խմբերի ներառման, մշակութային առանձնայատկութիւնների եւ ընդհանրութիւնների մասին: Ամարային դպրոցի շրջանակներում ուսուցումը իրականացւում էր ոչ ֆորմալ կրթութեան՝ դերային եւ քարտային խաղերի, յատուկ վարժութիւնների, ինտերակտիւ քննարկումների, ֆորում թատրոնի միջոցով:

Բացի կրթական հատուածը, ամարային դպրոցների մասնակիցների համար կազմակերպուեց է նաեւ ակտիւ հանգիստ` նշեցին Վարդավառը, այցելեցին «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամութիւն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոն եւ «Արեգակ» փուռ-սրճարան, շփուեցին կենտրոնի սաների հետ, շրջեցին Գիւմրիում, այցելեցին Տեխնոպարկ եւ Գիւմրու ժողովրդական ճարտարապետութեան եւ ժամանակակից կենցաղի թանգարան, միասին լաւ ժամանակ անցկացրեցին:

Սոցիալական ներառման եւ ինտեգրման ամարային դպրոցի մասնակիցները Յուլիսի 31-ին հոհեգշահ եւ հետաքրքիր հանդիպում են ունեցան Հայկական Կարիտասի Ընդհանուր Նախագահ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպիսկոպոս Մինասեանի հետ, զրուցեցին համամարդկային արժէքների եւ համընդհանուր խնդիրների, մարդկային յարաբերութիւնների եւ ապագայի շուրջ:

Տեղեկատւութիւնը տրամադրեց Հայկական Կարիտասի «Միգրացիա եւ ինտեգրում» ծրագրի ղեկավար Լուսինէ Ստեփանեանը

Քաղուած «armenianchurchco.com» կայքէն

13/08/2019, 09:49