Որոնել

Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն սկսում է #AraratChallenge համաշխարհային շարժում Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն սկսում է #AraratChallenge համաշխարհային շարժում 

Ավրորա Մրցանակ - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնն սկսում է #AraratChallenge համաշխարհային շարժում:

Տեսաուղերձով ուղեկցուող #AraratChallenge շարժումը կընդլայնի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան ազդեցութիւնն ու հասանելիութիւնը

 Պատրաստեց՝  Անի Մնացականյան

Ունկնդրէ լուրը

Սիրելի՛ ռադիոլսողներ,

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը յայտարարել է #AraratChallenge շարժման մեկնարկը: Այս նոր շարժում-հանգանակությունը նպատակ ունի օգնութեան ձեռք մեկնելու բոլոր նրանց, ովքեր մարդասիրական աջակցութեան խիստ կարիք ունեն ամբողջ աշխարհում:

Տեսաուղերձով ուղեկցուող #AraratChallenge շարժումը կընդլայնի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան ազդեցութիւնն ու հասանելիութիւնը, որի նախագծերն ուղղուած են աղքատութեան կրճատմանը, առողջապահութեան բարելաւմանը և կարիքաւորներին կրթութեամբ ապահովելուն։ Նուիրատուութիւն այս կոչը բոլորին բացառիկ հնարաւորութիւն է ընձեռում միանալու «Ավրորայի» առաքելութեանը և խրախուսելու մարդասերների առաջիկայ սերունդներին:

Շարժման հիմքում Արարատ լեռն է՝ փրկութեան ու վերածննդի համամարդկային խորհրդանիշը: Ինչպէս ժամանակին Ցեղասպանութիւնը վերապրած 100.000 հայ որբ երեխաներ հնարաւորութիւնն ստացան նոր կեանք սկսելու, այդպէս #AraratChallenge-ն է բացառիկ հնարաւորութիւն ընձեռում իւրաքանչիւրին՝ միանալու այս շարժմանը եւ երկրորդ հնարաւորութիւն տալու նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Նուբար Աֆեյան. «Արարատը բիբլիական այն լեռն է, որի վրայ, ըստ առասպելի, իջեւանեց Նոյյան տապանը, այն լեռը, որը խորհրդանշում է մարդկութեանն ընձեռուած երկրորդ հնարաւորութիւնը: Ինչպէս գիտենք, մէկ դար առաջ երկրորդ հնարաւորութիւն տրուեց մեր նախնիներին՝ փրկուելու եւ վերապրելու Հայոց ցեղասպանութիւնը: Բազմաթիւ մարդիկ, նրանց թւում նաեւ իմ պապը, իրենց կեանքով պարտական են այլոց մեծահոգութեանը: Եւ մեր յանձնառութիւնն է երկրորդ հնարաւորութիւն տալ նրանց, ովքեր այսօր կարիքի մէջ են»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը 2019թ. յուլիսի 19-ից սկսում է #AraratChallenge շարժումը՝ համայն մարդկութեանը հրաւիրելով միանալու այդ շարժմանը եւ նուիրաբերելու որևէ գումար, թէկուզև ամիսը 1 ԱՄՆ դոլար, ապրելու նոր՝ երկրորդ հնարաւորութիւն տալով խոցելի եւ չքաւորութեան մէջ գտնուող մարդկանց: Դրամահաւաքն ուղղուելու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան ծրագրերին, որոնց ուղղակի շահառուները հենց կարիքի մէջ գտնուողներն են:

«Իւրաքանչիւրն արժանի է երկրորդ հնարաւորութեան, եւ #AraratChallege-ը կոչ է մարդկանց՝ օգնելու մեզ այդ հնարաւորութիւնը տալու ծայրայեղ կարիքի մէջ յայտնուածներին ամբողջ աշխարհում: Ես եւ շատ այլ հայեր այսօր ողջ ենք միայն նրա շնորհիւ, որ հարիւր տարի առաջ խիզախ ու կարեկից մարդիկ փրկել են մեր պապերին: Այսօր շարունակում ենք ականատես լինել, թէ ինչպէս են մարդիկ բռնութեան, պատերազմների եւ ցեղասպանութիւնների զոհ դառնում աշխարհի տարբեր անկիւններում: Զարհուրելի այդ վայրագութիւնների առաջին զոհերն ամենից յաճախ երեխաներն են: Եւ եթէ հարիւր տարի առաջ մենք էինք օգնութիւն խնդրողները, այժմ մենք կարող ենք օգնութեան ձեռք մեկնել, մենք կարող ենք փոխել աշխարհը: Այսօր մեզ բախտ է վիճակուել աշխարհն աւելի ապահով վայր դարձնելու եկող սերունդների համար: Միացէք #AraratChallenge-ին եւ գործով արտայայտէք ձեր երախտագիտութիւնը»,- ասում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

#AraratChallenge-ը բաց է բոլորի համար: Շարժմանը միանալու ուղեցոյցը կարող էք գտնել www.auroraprize.com կայքում:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/07/2019, 10:57