Հերբերտ ֆոն Քարայան Հերբերտ ֆոն Քարայան 

Այսօր յայտնի երաժիշտ՝ Հերբերտ ֆոն Քարայանի մահուան 30 ամեակն է։

1989-ի Յուլիս 16-ին իր մահկանացուն կը կնքեր, ծագումով հայ աշխարհահռչակ երաժիշտ՝ Հերբերտ ֆոն Քարայանը։

Այսօր՝ 16 Յուլիսին, յայտնի երաժիշտ՝ Հերբերտ ֆոն Քարայանի մահուան 30 ամեակն է։

1989-ի Յուլիս 16-ին իր մահկանացուն կը կնքեր, ծագումով հայ աշխարհահռչակ երաժիշտ՝ Հերբերտ ֆոն Քարայանը։

Ան ծնած էր 5 ապրիլ 1908 թուականին Սալզպուրկի մէջ,  երաժիշտներու ընտանիքի յարկին տակ։

10 տարի ուսանած է Սալզպուրկի երաժշտանոցին մէջ ուր զարգացուցած է իր երաժշտական ղեկավարութեան» ընդունակութիւնները։

Ան Եղած է Պեռլինի Պետական Օփերայի ինչպէս նաեւ Վիեննայի Սինֆոնիք Օփերայի ղեկավար։ 1954-ին  Հերբերտ ֆոն Քարայանը դարձաւ Պեռլինի Ֆիլարմոնիք նուագախմբի ղեկավար ու մինչեւ կեանքի վերջը մնաց այդ պաշտօնի վրայ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/07/2019, 08:41