Որոնել

Մրցանակի յաւակնորդ՝ Հայր Բերնարդ Կինվի Մրցանակի յաւակնորդ՝ Հայր Բերնարդ Կինվի 

Ավրորա մրցանակ (16) - Մրցանակի յաւակնորդ՝ Հայր Բերնարդ Կինվի

Եթէ աշխարհում պակաս անարդարութիւն լիներ, եթէ հարստութիւնն աւելի արդար բաշխուած լիներ, բոլոր մարդիկ ունենային աշխատանք եւ ուժգնութիւնից օգտուելու հնարաւորութիւն:

Սիրելի ռադիոլսողներ,

Այսօր ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում 2016թ. «Ավրորա» մրցանակի յաւակնորդներից մեկին՝ Հայր Բերնարդ Կինվիին՝ Կենտրոնաաֆրիկեան Հանրապետութիւնից:

Ունկնդրէ լուրը

Այս երիտասարդ հոգեւորական սպասաւորը Կենտրոնաաֆրիկեան Հանրապետութեան Բոսեմտելե քաղաքում ղեկավարում է տեղի կաթողիկէ առաքելութեան հիւանդանոցը։ Իր հոգեւոր ծառայութեան ամենասկզբից նա տեսել է կրօնական հիմքով բռնութիւնների բոլոր սարսափները։

Հայր Կինվին ծնուել է Տոգոյում եւ այժմ պատկանում է Կամիլիանների վանական միաբանութեանը, որը հիմնադրուել է XVI դարում Սուրբ Կամիլլուս դե Լելլիսի կողմից։ Ողջախոհութեան, աղքատութեան եւ հնազանդութեան երեք աւանդական երդումներից բացի, Կամիլիան վանականները նաեւ ուխտ են անում ծառայել հիւանդներին նոյնիսկ մահացու համաճարակների ժամանակ եւ սեփական կեանքին սպառնացող վտանգների դէպքում։ Հայր Կինվին նոր-նոր էր ընդունել իր ուխտը, երբ սկսուեց պատերազմը, որն իսկական քննութիւն դարձաւ երիտասարդ հոգեւորականի հաւատի համար։

Կինվիի ղեկավարած հիւանդանոցը միակն է 150կմ շառաւղով տարածքում։ Հիւանդանոցում բուժում են բոլոր հիւանդներին՝ անկախ կրօնական պատկանելութիւնից, մարդկանց, որոնք տառապում են տարբեր հոգեհիւանդութիւնից՝ տիֆից մինչեւ մալարիա։

Կենտրոնաաֆրիկեան Հանրապետութիւնը՝ 80 տոկոսով քրիստոնեայ բնակչութեամբ, աշխարհի ամենաաղքատ երկրներից մէկն է, որի զարգացման հիմնական խոչընդոտները կոռուպցիան եւ անարդիւնաւէտ կառավարումն են։ 2013 թուականի ապրիլին հիւսիսից ներխուժած մահմեդական «Սելեկա» (Seleka) դաշինքի ապստամբների կողմից պաշարուեց ու յարձակման ենթարկուեց մայրաքաղաք Բանգին։ Ապստամբները տեռորի ենթարկեցին քաղաքն ու նրա բնակչութեանը։

Երկրով մէկ սկսեց կազմաւորել աշխարհազօր, որն աստիճանաբար վերածուեց այսօր յայտնի «Հակաավտոմատավորների» շարժման՝ կազմուած անիմիստներից և քրիստոնեաներից: Նրանք էթնիկ զտումներ սկսեցին մայրաքաղաքի մահմեդական բնակչութեան դէմ։ Մի քանի օրուայ ընթացքում սպաննուեցին հարիւրաւոր մարդիկ, հազարաւորներ ստիպուած եղան փախուստի դիմել՝ փրկելու իրենց կեանքը։

Երիտասարդ հոգեւորականը փորձեց միջնորդի դեր կատարել. հանդիպեց «հակաավտոմատավորների» ներկայացուցիչների հետ՝ խնդրելով չմտնել Բոսեմտելե։ Նրանք մերժեցին. չէին ուզում հրաժարուել իրենց սկզբունքից։ Հայր Կինվին ասաց. «Պաշտպանէք ձեր գիւղերը, բայց մեզ վրայ մի յարձակուէք, քանի որ սա հանգեցնելու է ձեր իսկ եղբայրների ու քոյրերի հետապնդմանը»։ Նրան յաջողուեց ժամանակաւորապէս կասեցնել պատասխան յարձակումը։

2014 թուականի յունուարին երկրով մէկ լուր տարածուեց, որ «Սանգարիս» գործողութեանը մասնակցող ֆրանսիական զօրամիաւորումներից մէկը ժամանելու է քաղաք՝ զինաթափելու «Սելեկայի» ապստամբներին։ Ապստամբները խուճապի մատնուեցին։ Նրանք հրդեհեցին հիւանդանոցի շէնքն ու առեւանգեցին կաթողիկէ առաքելութեան ավտոմեքենան։ Յաջորդ իսկ օրն սկսուեց պատասխան արիւնահեղութիւնը՝ մեծագոյն վտանգի ենթարկելով Բոսեմտելեի մահմեդականներին։ Երեկուայ զոհերը վերածուեցին այսօրեայ մարդասպանների։ Բերնարդ Կինվին հաւատակից եղբօր՝ Հայր Բրիեսի հետ սկսեց շրջել քաղաքի թաղամասերով, հաւաքել վիրաւորներին ու ողջ մնացածներին՝ տեղափոխելով նրանց առաքելութեան տարածք։ Երկուսով թաքստոցներ կազմակերպեցին եկեղեցիներում, հաւաբներում, վիրահատարաններում ու հիւանդանոցային բաժանմունքներում։ Երկու հոգեւորականի ջանքերով փրկուեց 1500 մահմեդականի կեանք։

Ամեն օր ստիպուած լինելով յաղթահարել իր վախերը՝ երիտասարդ հոգեւորականը կեանքը վտանգելով ընդունում էր «հակաավտոմատավորների» շարժման մարտիկներին, որոնք շատ յաճախ թմրանիւթերի ազդեցութեան տակ էին լինում։ Վանականի ուխտ անելիս Հայր Կինվիի մտքով չէր անցնի, որ ստիպուած է լինելու այդքան շուտով բախուել նման բարբարոս եւ արնախում դաժանութեան։ Հայր Կինվիին բազմիցս սպառնացել են հրազէնով ու դաշոյնով։ Սակայն սարսափների մասին պատմելիս Բերնարդի ձայնն աննկուն է։ 

«Եթէ աշխարհում պակաս անարդարութիւն լիներ, եթէ հարստութիւնն աւելի արդար բաշխուած լիներ, բոլոր մարդիկ ունենային աշխատանք եւ ուժգնութիւնից օգտուելու հնարաւորութիւնն, մենք գուցէ խուսափէինք այս բոլոր մահերից»,– մտախոհ ասում է հոգևորականը:

Անի Մնացականեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/06/2019, 17:27