Որոնել

Քարեն Եփփէն եւ հայ որբուհիներ Քարեն Եփփէն եւ հայ որբուհիներ 

Ավրորա մրցանակ (14) Քարեն Եփփե:

Ընդհանուր առմամբ՝ Քարեն Եփփեի անձնազոհ ջանքերով գերութիւնից ու ստրկութիւնից այդ ընթացքում փրկւում է 2000 հազար հայ կին։

Յարգելի ռադիոլսողներ,

Այսօրեայ մեր հաղորդումը նիրվանա է մէկ այլ մարդասէրի, որն ուղղակի և անուղղակի կերպով պատասխանատու է հազարաւոր հայերի փրկության համար, ովքեր այլապէս զոհ կգնային Հայոց ցեղասպանութեանը։ Մարդասիրական առաքելութիւնների պատմութեան մէջ քչերն ունեն այս կնոջ նուիրումն ու անգերազանցելի վաստակը։

Ունկնդրէ լուրը

Քարեն Եփփե. ծնուել է XIX դարի վերջին: Դանիայում:  

Եփփեն 13 տարեկան էր, երբ հայրը նրան ուղարկեց հայրենի Գերմանիա` հօրական ընտանիքում մայրենի լեզուին՝ գերմաներէնին տիրապետելու համար: Քարենը մէկ տարում սովորում է մայրենին, իսկ հետագայում իր լեզուական ընդունակութեան արդիւնքում տիրապետում է վեց լեզուի։

Գերմանիայից վերադառնալուց յետոյ նրան ուղարկում են Կոպենհագենի գիշերօթիկ դպրոցներից մէկը։ Մի երեկոյ դպրոցի տնօրէնը բարձրաձայն ընթերցում է Գերմանական Արևելեան Առաքելութեան միսիոներ Աագե Մեյեր Բենեդիկտսենի հոդուածը թերթերից մէկում, որը ականատեսի աչքերով պատմում էր հայերի դէմ 1896թ. համիտեան ջարդերի մասին։

Մէկ տարի անց՝ 1903թ.-ին, հօր կամքին հակառակ, Քարեն Եփփեն ուղևորւում է Ուրֆա քաղաք (այժմեան թուրք-սիրիական սահմանին)՝ միանալու Գերմանական Առաքելութեանը։

Հայերէն, արաբերէն ու թուրքերէն սովորելու համար նրանից ընդամէնը մէկ տարի պահանջուեց. նա ունէր յատուկ մեթոդ՝ հիմնուած ձայնի ու պատկերի համադրման վրայ։ Իր խնամքի տակ գտնուող երեխաներին էլ նա կրթեց այդ մեթոդով՝ երկու երրորդով կրճատելով երկրորդ լեզու սովորելու տևողութիւնը։ Նրա կազմակերպչական եւ մանկավարժական ունակութիւնները զարգանում էին օրեցօր։

1908թ. Քարենը վերադառնում է հայրենիք՝ դասախօսութիւններ կարդալու, սակայն նոյն ժամանակ Կիլիկիայում (այժմեան Թուրքիայի Չուքուրովայի շրջանը) իրականացւում են նոր ջարդեր, որոնց զոհ է գնում շուրջ 20-30 հազար հայ։ Քարեն Եփփեն վերադառնում է Օսմանեան կայսրութիւն:

Նա ջուր և սնունդ է մատակարարում բռնագաղթուող հայերի կարավաններին, որոնք անցնում էին Ուրֆայով։ Ու չնայած ահագնացող սպանդին՝ նա շարունակեց աշխատել և օգնեց փախչել հազարաւոր մարդկանց՝ նրանց քրտի ու արաբի շորեր փոխանցելով։ 1917թ.-ին իր տան նկուղում նա երկու տարի շարունակ պատսպարել է բազմաթիւ փախստական հայերի։ Հիւանդ և նեարդային խզման եզրին՝ Քարեն Եփփեն վերադառնում է Դանիա։ 

1921թ. Քարենը վերադառնում է Հալէպ՝ աջակցելու Ազգերի Լիկայի ջանքերին՝ Ցեղասպանութեան ընթացքում ստրկութեան ու սեռական շահագործման տարուած հայ կանանց ու աղջիկներին որոնելու գործում։ Հալէպում Եփփեն հիմնում է որոնումների և փրկութեան կայաններ։ Եւրոպայում հաւաքուած միջոցներով նա կարողանում է արաբ տերերից հետ գնել բազմաթիւ կանանց ու երեխաների։ Ցաւօք, որոշ արաբներ հրաժարւում են վաճառել երեխաներին և նրանց մայրերը որոշում են մնալ իրենց գերեվարողների հետ։

 Ընդհանուր առմամբ՝ Քարեն Եփփեի անձնազոհ ջանքերով գերութիւնից ու ստրկութիւնից այդ ընթացքում փրկւում է 2000 հազար հայ կին։

Բեդվին մի արաբի հետ ունեցած շփումը, սակայն, աւելի նշանակալից արդիւնք տուեց: 

Ոմն Հաջիմ փաշա Եփրատի շրջանի արևելքում հողատարածք ունէր։ Քարեն Եփփեն հաւաքեց իր փոքրիկ վրանն ու գնաց նրա հետ հանդիպելու։ Յատկանշական է, որ դանիացի նպատակասլաց կինն ու բեդվին արաբը, պատրաստ շրջանցելու բոլոր նախապաշարմունքները, փոխադարձ յարգանքի ու ջերմութեան մթնոլորտում համաձայնութիւն կնքեցին։ Քարեն Եփփեն հանդիպումից վերադարձաւ իբրև վարձակալ՝ ունենալով 30 ընտանիք կերակրելու համար բաւարար գիւղատնտեսական հող։ 

Քարենը երկար ժամանակ տառապում էր այն ժամանակներում անբուժելի հիւանդութեամբ՝ մալարիայով, բայց վերջին նոպան առանձնակի ուժգնութիւն ունէր։ Նրան տեղափոխում են Հալէպի հիւանդանոց, որտեղ էլ կարճ ժամանակ անց նա մահանում է։ 

Քարեն Եփփեն ապրեց ընդամէնը 59-ը տարի։ Նրա կեանքը կարճ էր, ձեռքբերումն՝ ահռելի։ 

Նա անգնահատելի ժառանգութիւն թողեց իր սիրած մարդկանց՝ հող, ապրուստ և ապագայ, իսկ նրա հիմնած գիւղերից վեցը դեռևս գոյութիւն ունեն։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

17/05/2019, 10:08