Որոնել

Մարիա Յակոբսեն։ Մարիա Յակոբսեն։ 

Ավրորա մրցանակ (12) Մարիա Յակոբսեն։

Մարիայի գրած 600 էջանոց օրագիրը, , հսկայական դեր կատարեց հայոց ցեղասպանութեան իրագործման տարիների մասին ճշմարտութիւնն աշխարհին ներկայացնելու գործում։
Ունկնդրէ լուրը

Բարև ձեզ, յարգելի՛ ռադիոլսողներ,

Նախորդ հաղորդումների ընթացքում դուք ծանօթացաք մերօրեայ հերոսներից մի քանիսի կեանքին և գործունէութեանը: Ինչպէս գիտէք, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը ստեղծուել է Հայոց ցեղասպանութիւնը վերապրողների անունից և ի երախտագիտութիւն աւելի քան հարիւր տարի առաջ իրենց օգնութեան ձեռք մեկնած մարդասերների: Նրանցից մեքի մասին էլ կցանկանայինք այսօր պատմել:

Մարիա Յակոբսեն. նրան յիշում  են ոչ միայն որպէս մեծանուն և անձնուէր մարդասիրական գործչի: Մարիայի գրած 600 էջանոց օրագիրը, որի էջերը լի էին բազմաթիւ ահասարսուռ լուսանկարներով, հսկայական դեր կատարեց հայոց ցեղասպանութեան իրագործման տարիների մասին ճշմարտութիւնն աշխարհին ներկայացնելու գործում։

Մարիա Յակոբսենը Օսմանեան կայսրութեան տարածքում 1890-ականներին իրագործուած համիտեան ջարդերի մասին տեղեկանում է պատանի տարիքում, ինչից յետոյ բուժքույրութեան դասընթացներ աւարտելով՝ համալրում է «Կանանց առաքելութեան աշխատողներ» կազմակերպութեան շարքերը և ուղևորւում Թուրքիա։ Նա առաջինն էր գթութեան քոյրերից, ով հասաւ Խարբերդ. դա համընկաւ իր 24-ամեակի հետ։ Դեռ նոր էր անցել գործի, երբ տեղի բժիշկները նրան արդէն անվանում էին «փրկութեան հրեշտակ»։ Թեպէտ նրա համար ծանր էր բարձրադիր վայրերում աշխատելն ու երկար ճանապարհ կտրելը, դա ոչինչ էր 1915-ին սկսուածի համեմատ։ Ցեղասպանութեան ալիքը հազարաւոր երեխաների բերեց նրա մօտ։ 

Երեխաներին փրկելու համար մարիան սկզբում որդեգրեց երեքին, իսկ շուտով նրա խնամքի տակ էին 3600-ը։

Երբ պատերազմին Միացեալ Նահանգների ներգրաւման հետևանքով ամերիկեան անձնակազմն ստիպուած եղաւ լքել կայսրութեան տարածքը, նա ստիպուած էր միանձնեայ ստանձնել հիւանդանոցում տեղաւորած հազարաւոր որբերի խնամքը:  Ինչ-որ մի պահի Յակոբսենը կերակուր էր տալիս օրական 4500 երեխայի։ Այսպիսին էին այդ օրերի մասին նրա հուշերը. «Ես կարծում էի՝ այլևս երբեք չեմ ժպտա»,- գրում է Մարիան՝ պատմելով տեղի պակասի պատճառով մի տղայի մերժելու մասին, որին յետոյ գտան սովից մեռած։ «Սիրտս կտոր-կտոր էր եղել»,- պատմում է նա՝ նկարագրելով մի դէպք, երբ ոստիկանները, որոնք նաև մասնակցում էին հայերի հետապնդումներին, իր դուռն են բերում պատառոտուած ոտքերով ու մերկ մի փոքրիկ աղջնակի։

Մարիան կյանգի գնով յաջողեցնում է իր օրագիրը դուրս բերել երկրից, երբ իր խնամքին գտնուող երեխաներից մէկից տիֆով վարակուած՝ 1919-ին ստիպուած է լինում վերադառնալ Դանիա։ Ապաքինուելուց կարճ ժամանակ անց նա հրաւիրւում է Միացեալ Նահանգներ և եօթ ամիս շարունակ ելոյթներ ունենում իր խնամքի տակ գտնուողների ծանրագոյն կացութեան մասին՝ միջոցներ հայթայթելով նրանց համար։

Տեղեկանալով, որ Մերձաւոր Արևելքի Նպաստամատոյցը (Near East Relief) ձեռնարկել է 110,000 երեխաների Թուրքիայից տարհանելու գործը՝ Մարիան, վտանգը մի կողմ թողած, շտապ վերադառնում է Մերձաւոր Արևելք և սկսում զբաղուել որբահավաքութեամբ։ Թուրքիա մուտքի արտօնագիր չստանալով՝ նա ուղևորւում է Լիբանան և շուտով հիմնում հետագայում մօտ 200 հայ երեխայ պատսպարած «Թռչնոց բոյն» որբանոցը. Մարիայից մշտապէս քաղցրաւենիք խնդրող երեխաները նրան յիշեցնում են ձուից նոր դուրս եկած քաղցած թռչնակների։

Այցելուները պատմում են, որ «Թռչնոց բոյնն» աւելի շատ դպրոց էր, քան որբանոց, անթերի մաքուր էր ու կարգապահ, երեխաները դաս էին սովորում, իսկ աղջիկները՝ նաև հմտանում ասեղնագործութեան նրբութիւններում։ Զարմանալի է, բայց հաստատութիւնը գործել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1950 թ. Յակոբսենը դարձաւ առաջին կինը, ով մարդասիրական աշխատանքի համար պարգևատրեց Դանիայի թագաւորութեան ոսկէ մեդալով։ Մարիա Յակոբսենը մահացել է 1960 թ., «Թռչնոց բոյն» որբանոցում։ Իր ցանկութեամբ՝ աճիւնն ամփոփուել է որբանոցի բակում։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/05/2019, 08:49