Որոնել

Vatican News
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան 2019-ի հերոսները: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան 2019-ի հերոսները: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան 2019-ի հերոսները:

Այս հերոսների անունները յատուկ արարողութեամբ արձանագրուեցին «Մատյան մարդասիրաց» ձեռագրում:

Անի Մնացականեան - Վատիկան

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութեան նահատակների ոգեկոչման օրը, Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագրերի ինստիտուտում, յատուկ միջոցառում էր:

Ունկնդրէ լուրը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանեանը մամուլի ասուլիսի ընթացքում յայտարարեցին 2019թ. «Ավրորայի» հերոսների անունները: Նրանց առանձնացրել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող յանձնաժողովը՝ ցուցաբերած բացառիկ խիզախութեան, նուիրուածութիւն եւ ազդեցութեան համար՝ ընտրելով 72 երկրներից առաջադրված 719 յաւակնորդներից:

Միրզա Դինայի, Իրաք: Նրա հիմնադրած մարդասիրական կազմակերպութիւնն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետութեան» բարբարոսութիւններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնութիւն: 

Զանա Բուկար Մուստաֆա, Նիգերիա: Նրա ստեղծած հիմնադրամի դպրոցը կրթութիւն է տրամադրում Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի ընչազուրկ երեխաներին եւ պաշտպանում նրանց: 2016թ. հոկտեմբերին Զանա Բուկար Մուստաֆան գաղտնի հանդիպեց «Բոքո hարամի» ապստամբների հետ նրանց թաքստոցում եւ վերադարձաւ այնտեղից՝ իր հետ բերելով առեւանգուած 21 երեխայ:

Հուդա ալ-Սարարի, Յեմեն: Փաստաբան եւ ակտիվիստ: Եմենցի այս կինը հետաքննել եւ բացայայտել է իր երկրում գոյութիւն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որը ղեկավարում են դրսի իշխանութիւնները: Գաղտնի բանտերում անազատութեան մէջ են պահում հազարաւոր տղամարդկանց եւ տղաների: Հուդա ալ-Սարարին անհերքելի ապացոյցներ է հաւաքել ընդհատակում գործող կալանավայրերում տեղի ունեցող խոշտանգումների մասին եւ դրանք փոխանցել «Էմնըսթի Ինթըրնեյշընըլ» (Amnesty International) եւ «Հյումըն Ռայթս Ուոթչ» (Human Rights Watch) կազմակերպութիւններին, որպէսզի միջազգային այս կառոյցները զբաղուեն խնդրով: 

Այս հերոսների անունները յատուկ արարողութեամբ արձանագրուեցին «Մատյան մարդասիրաց» ձեռագրում: Այն XXI դարում ստեղծուած բացառիկ ձեռագիր է, որն առաջին անգամ ներկայացվեց 2018թ. ապրիլի 24-ին: Այն առաջինն է, որն ստեղծւում է հենց Մատենադարանում՝ հայկական ժառանգութեան պահպանման եւ մարդասիրության այս կարեւորագոյն կենտրոնում:  

2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր անունը կյայտարարուի հոկտեմբերի 20-ին՝ Հայաստանում: 1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակով դափնեկիրը կստանայ հնարաւորութիւն՝ շարունակելու մարդասիրութեան շղթան եւ աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպութիւններին:

«Ավրորա» մրցանակը շնորհւում է Հայոց ցեղասպանութիւնը վերապրողների անունից և ի երախտագիտութիւն իրենց փրկողների:

25/04/2019, 13:34