Որոնել

Ավրորա Մարտիկանեան Ավրորա Մարտիկանեան 

Ավրորա մրցանակ (9). Ավրորա» մրցանակի երկրորդ շրջափուլը:

Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակի օրը, մեկնարկեց «երախտագիտութեան 35 օր» արշաւը,

Այսօրուայ հաղորդման ընթացքում ձեր ուշադրութեանը կներկայացնենք «Ավրորա» մրցանակի երկրորդ շրջափուլը՝ 2017 թուականի իրադարձութիւններից կարևորների մասին պատմելով:

Ունկնդրէ լուրը

2017թ. ապրիլի 24-ին՝ Երևանում, Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում, յայտարարուեցին 2017թ. «Ավրորա» մրցանակի յաւակնորդների անունները: Հիմք դրուեց «Ավրորայի» հերոսների՝ Մատենադարանում ՝ հայ պատմական, գրական, մշակութային հարստութեան և համաշխարհային մարդասիրական ժառանգութեան պահպանման և զարգացման կարևոր կենտրոնում  ներկայացնելու աւանդոյթին:

2017թ. «Ավրորա» մրցանակի հերոսներն էին. Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը՝ Սոմալիից, Ջամիլա Աֆղանին՝ Աֆղանստանից, Մուհամադ Դարվիշը՝ Սիրիայից, Դենիս Մուկվեգեն՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութիւնից, Թոմ Քաթինան՝ Սուդանից:

Ձեր ուշադրութեանը համառօտ ներկայացնենք այս հերոսներին:

Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման. «Էլման» խաղաղութեան և մարդու իրաւունքների կենտրոնի հիմնադիրներ, մարդու իրաւունքների պաշտպանութեան համար և յանուն խաղաղութեան պայքարող ակտիվիստներ՝ մայր և դուստր, որոնք, «Էլման» կենտրոնի միջոցով զբաղուել են Սոմալիում մանկահասակ զինուորականների ռեաբիլիտացիայի աշխատանքով:

Ջամիլա Աֆղանի. «Նուր» կրթական և հնարաւորութիւնների ընդլայնման կազմակերպութեան ղեկավար, Աֆղանիստան.զբաղուել է կրթական ծրագրերի, ինչպէս նաև Աֆղանիստան կանանց և աղջիկների իրաւունքների պաշտպանութեամբ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրաւելու միջոցով:

Մուհամադ Դարվիշ. Սիրիա. Մադայա քաղաքի դաշտային հիւանդանոցի բժիշկ, ատամնաբուժութեան ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր և բժշկական ծառայութիւններ է մատուցել ու հիւանդների խնամել՝ կատարելով վիրահատութիւններ և գրանցելով մանրամասն տեղեկատուութիւն մարդկանց առողջական վիճակի մասին. Նրա հիւանդներից շատերը շարունակական բռնութիւնից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային հանրութեան ուշադրութիւնն է հրաւիրել պաշարման մէջ գտնուող Մադայա քաղաքի վրայ:

Դենիս Մուկվեգե. Մանկաբարձ-գինեկելոգ և վիրաբոյժ, Փանզի հիւանդանոցի հիմնադիր, որը բժշկական, հոգեբանական և իրաւական աջակցութիւն է տրամադրել պատերազմական երկրում սեռական բռնութիւնների ենթարկուած աւելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով բռնութիւն իրականացրածներին պատասխանատուութեան ենթարկելու համար: 2018թ. Դենիս Մուկվեգեն դարձաւ Խաղաղութեան Նոպէլեան մրցանակի դափնեկիր:

Թոմ Քաթինա. Սուդանի հարաւում գտնուող Նուբայի լեռներում «Գթութեան մայր» հիւանդանոցի ամերիկացի վիրաբոյժ և կաթոլիկ միսիոներ, որ  տարիներ շարունակ պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբոյժն է եղել՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատութիւն և օրական աւելի քան 400 հիւանդի սպասարկելով: Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակին էր առաջադրուել երկրորդ տարին անընդմէջ:

Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանութեան նահատակների յիշատակի օրը, համահիմ նադիրները հանրութեանը ներկայացրին «Ավրորայի» գործունէութեան առանցքային դրուագները և հետագայ պլանները: Այդ օրը ՄԵԿՆԱՐԿԵՑ «երախտագիտութեան 35 օր» արշաւը, որ տևեց մինչև մայիսի 28-ը՝ Առաջին հանրապետութեան օրը. Հայոց ցեղասպանութիւնը վերապրածները Եղեռնից ընդամէնը երեք տարի անց հռչակել էին  Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը: «Երախտագիտութեան 35 օր»-ը արժևորեց այդ ուղին՝ մահից՝ կեանք, սարսափից՝ յոյս, կործանումից՝ վերածնունդ. կազմակերպուել էին մի շարք միջոցառումներ, որ ներկայացրել էին 2017թ. «Ավրորա» մրցանակի յաւակնորդների ոգեշնչող պատմութիւնները և մարդասիրական գործունութիւնն աշխարհում:

Երևանում տեղի ունեցան ցուցահանդէսներ և դիտումներ, որտեղ ներկայացուեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան կազմակերպած գրական, ստեղծագործական, լուսանկարչական և կարճամետրաժ ֆիլմերի մրցոյթների արդիւնքները: Այդ միջոցառումների ընթացքում յայտարարուեցին և պարգևատրուեցին յաղթողները:

Անի Մնացականեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/04/2019, 08:36