Որոնել

Մարգարիտ Բարանկիցէ Մարգարիտ Բարանկիցէ 

Ավրորա մրցանակ (7). «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցէ

Մարգարիտ Բարանկիցեն մեծացել է Արեւելեան Աֆրիկայի Բուրունդի պետութեան ազգի յուզումնալից պատմութեան շրջանում

Սիրելի՛ ռադիոլսողներ,

Այսօրուայ հաղորդման ընթացքում կցանկանայինք ձեր ուշադրութեանը ներկայացնել «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի կեանքն ու գործունութիւնը:

Ունկնդրէ լուրը

Մարգարիտ Բարանկիցեն մեծացել է Արեւելեան Աֆրիկայի Բուրունդի պետութեան ազգի յուզումնալից պատմութեան շրջանում, մի տարածաշրջանում, որը կազմալուծուել էր կործանարար ազգամիջեան հակամարտութեան հետեւանքով։ Քաղաքացիական պատերազմն իրար դէմ հանեց Մարգարիտի ցեղին՝ թութսիներին, ընդդէմ հութու ազգաբնակչութեան։ Սակայն Մարգարիտի համար նշանակութիւն չունեն նման արհեստական պատնէշները. իսկապէս, 1993 թուականին՝ պատերազմի գագաթնակէտին, նա հութուների մի խմբի ապաստան տուեց կաթողիկէ թեմում, որտեղ ինքն աշխատում էր։ Սա մեծ ռիսկ էր, եւ վերջիվերջոյ, թութսիի պարագլուխը յարձակուեց շինութեան վրայ եւ ստիպեց նրան նայել, թէ ինչպէս են անդամահատում եւ այրում երկու հութուների, որոնց պաշտպանութեան համար նա այդքան բան էր վտանգել։

Սակայն Մարգարիտի՝ «երջանկութիւն պարգեւելու» կոչումն ստիպեց նրան փրկագին վճարել թութսիի պարագլխին՝ փրկելու համար ինչ կարող էր՝ խնայելու իր խնամքին մնացած 25 հութու երեխայի, որպէսզի տեսներ նրանց մեծանալը մի աշխարհում, որը, նա յոյս ունէր՝ առաւել հիւրընկալ կլինի։ Այդ փորձառութիւնը նրան ստիպեց հանգել այն որոշման, որ պէտք է անել աւելին ոչ միայն իր խնամքի տակ եղած երեխաների, այլեւ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում որբացած միւս երեխաների համար։ Այսպիսով, նա հիմնեց Խաղաղութեան Տուն (Maison Shalom) կոչուող կազմակերպութիւնը Բուրունդիի բոլոր էթնիկ խմբերի երեխաների համար։

Այդ առաքելութեան ընթացքում հանդիպող ոչ մի խնդիր անլուծելի չէր Մարգարիտի համար. նա մեկնում էր ուղիղ պատերազմական գօտիներ՝ դուրս հանելով երեխաներին անշունչ դիակների միջից, տալով նրանց հնարաւորութիւն, հաւատալով, որ նրանք, ինչպէս եւ բոլորը, արժանի են ապրելու։ Մարգարիտը յիշում է մի յուզիչ դէպք, երբ մօտեցել է մի մօր, որը սպանել էր ականից՝ մէջքի հետեւում պահելով չորս ամսական երեխային։ Սկզբում նա մտածում էր, թէ երեխան էլ է մահացած, բայց շուտով տեսել է, որ նա ողջ է՝ չնայած լուրջ վնասուածքներով։ Նա վնասել էր իր բերանը, երբ մայրն ընկել էր, եւ ահագին ձեւախեղուել էր։ Մարդիկ նրան ասացին, որ թողնի երեխային մահանա, բայց Մարգարիտը չէր կարող նրան թողնել։ Այսօր այդ երեխան 18 տարեկան է եւ լաւատես իր ապագայի հանդէպ։

Այդ երեխայի պատմութիւնը եւ այլ փրկութեան դրուագներ նրան լաւատեսութեան եւ իր աշխատանքը շարունակելու ուժ են տալիս նաեւ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի աւարտից յետոյ։ Այսօր, նրա կազմակերպութեան առաքելութիւնն ընդլայնուել է. Մարգարիտը եւ իր գործընկերներն այժմ առաւելապէս հոգ են տանում ՄԻԱՎ-ի պատճառով, քան պատերազմի հետեւանքով որբացած երեխաներին, եւ ոչ միայն Բուրունդիում, այլ նաեւ Ռուանդայում, որտեղ նա այժմ ապրում է, եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութիւնում։

Նրա համար դժուար է հաւատալ, որ իր առաքելութիւնն սկսելու պահից, նա օգնել է աւելի քան 20,000 որբ եւ կարիքաւոր երեխաների։ Նա վերամիաւորել է իրենց ընտանիքներից պատերազմի կամ բանտարկութեան հետեւանքով բաժանուած երեխաներին, եւ նոր «տուն» է ստեղծել որբ երեխաների համար՝ համալրուած գրադարանով, լողաւազանով, կինոթատրոնով (միակը երկրում) եւ նոյնիսկ ավտոտնակով, որտեղ նախկին զինուորական երեխաները կարող են սովորել վերանորոգել իրենց փոխադրամիջոցները։

Նրա աշխատանքը շարունակւում է. հիմա նա փորձում է ազատել Բուրունդիում բանտարկուած երեխաներին եւ օգնել Բուրունդիի փախստականներին ապաստանել Ռուանդայում։

Մարքարիտի կարծիքով՝ բարութիւնը կարող է երջանկացնել բոլորին. «Սէրը վեր է բոլոր արգելքներից։ Նոյնիսկ եթէ մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգեւել խինդ ու քնքշանք»։ Նա իր օրինակով ապացուցել է այս բառերի ճշմարտացիութիւնը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան գործունէութեանը կարող էք հետևել նաև սոցիալական ցանցերում՝ Aurora Prize անուանումով, կամ այցելելով www.auroraprize.com .

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

22/03/2019, 08:16