Որոնել

Ավրորա մրցանակ Ավրորա մրցանակ  

Ավրորա մրցանակ. «Յօշոտուած Հայաստան» ֆիլմը:

Այն, ինչ աննկարագրելի ցաւ և տառապանքներն է պատճառել Ավրորա Մարդիգանյանին, այսօրեայ սերունդների համար վերածուել է յոյսի ու ներշնչանքի աղբիւրի:
Ունկնդրէ լուրը

Սիրով շարունակում ենք ձեր ուշադրութեանը ներկայացնել Ավրորա Մարդիգանյանի պատմութիւնը:

«Յօշոտուած Հայաստան» ֆիլմը, որը յայտնի է նաև «Հոգիների աճուրդ» անուամբ, առաջին անգամ ցուցադրուեց 1919 թ. յունուարին Ուաշինկթընում։ Փետրուարին Նիւ Եորքի «Պլազա» հիւրանոցում տեղի ունեցաւ ֆիլմի բազմամարդ և հանդիսաւոր պրեմիերան։ 

Իւրաքանչիւր քաղաքում պրեմիերայի աւարտին Ավրորան իր մէջ ուժ էր գտնում բեմ ելնելու և հրապարակաւ խօսելու հանդիսատեսի առջև։ Սակայն նեարդային նման գերլարումն անհետևանք չանցաւ։ 1920թ. Բուֆֆալո քաղաքում կինոդիտումից յետոյ նա ուշագնաց եղաւ և ընդմիշտ հրաժարուեց հրապարակային ելոյթներից։

Հոլիվուդի՝ նրան կինոաստղ դարձնելու ծրագրերը չիրագործուեցին, իսկ քաղաքական հոսանքների վայրիվերումները հանգեցրին նրան, որ 1920-ականներին «Յօշոտուած Հայաստան» գրքի և կինոնկարի հանդէպ ուշադրութիւնը սկսեց մարել և դրանք աստիճանաբար մոռացութեան մատնուեցին։

Իր ողջ կեանքն Ավրորա Մարդիգանյանն ապրել է՝ յաղթահարելով մանկութեան սարսափելի հուշերն ու զրկանքները և ուժ գտնելով իր մէջ այլոց օգնելու համար: 

Ֆիլմի ցուցադրութիւնից ստացուած հասոյթը՝ շուրջ 30 մլն ամերիկեան դոլար, տրամադրուեց ցեղասպանութիւնը վերապրած և Մերձաւոր Արևելքում ապաստան գտած 60,000 հայ որբերի կենսապահովմանը:

Այն, ինչ աննկարագրելի ցաւ և տառապանքներն է պատճառել Ավրորա Մարդիգանյանին, այսօրեայ սերունդների համար վերածուել է յոյսի ու ներշնչանքի աղբիւրի:

Այսպիսով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը կեանքի կոչեց իր կարևոր ծրագրերից մէկը՝ «Ավրորա» երախտագիտութեան նախագծերը:

Դրանք մարդասիրական եւ կրթական ձեռնարկումներ են՝ օգնելու  աշխարհի տարբեր երկրների երեխաներին, փախստականներին եւ խոցելի խմբերին։

Ութ տարուայ ընթացքում Մերձաւոր Արեւելքի հիմնադրամի հետ համագործակցութեամբ՝ Մերձաւոր Արեւելքի երկրներում հակամարտութիւններից, տեղահանութիւններից եւ աղքատութիւնից տուժած պատանիների յատկացուելու է 100 կրթաթոշակ։ Դրանց շնորհիւ այդ պատանիները հնարաւորութիւնն են ստանում սովորելու «Միաւորուած աշխարհի քոլեջներ» (UWC) միջազգային դպրոցների ցանցում, այդ թւում՝ Հայաստանում գործող UWC Dilijan քոլեջում, որն այժմ աշակերտներ ունի աշխարհի 82 երկրներից:

Այդ աշակերտներից մէկն է երախտագիտութեան կրթաթոշակի շահառու Դալիան Աթալլան՝ Լիբանանից:

2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողութեան ընթացքում նա դիմեց Ավրորա Մարդիգանյանին՝ Արշալույսին՝ նամակով դէպի անցեալ.

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

22/02/2019, 08:08