Երեւանի մէջ Հայ-Իտալական  մշակութային կեդրոնի բացում Երեւանի մէջ Հայ-Իտալական մշակութային կեդրոնի բացում 

Երևանում բացուել է Մշակութային ժառանգութեան պահպանման հայ-իտալական կենտրոնը

Կենտրոնը հիմնուել է հայկական եւ իտալական կողմերի համատեղ նախաձեռնութեամբ

Պետական այցով Հայաստանում գտնուող Իտալիայի նախագահ Սերճօ Մատարելլան եւ տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանի եւ տիկին Նունէ Սարգսեանի հետ միասին, երկուշաբթի, յուլիս 31-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայ են գտնուել Մշակութային ժառանգութեան պահպանման եւ վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողութեանը:

Բացմանը ողջոյնի խօսքերով հանդէս են եկել Հայաստանի մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցը եւ Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցութեան նախարար Էնցօ Մոավեռօ Միլանեսին, որից յետոյ երկու երկրների նախագահները բացել են կենտրոնի անուանատախտակը եւ շրջայց կատարել տարածքում:

Կենտրոնը հիմնուել է հայկական եւ իտալական կողմերի համատեղ նախաձեռնութեամբ եւ նպատակ ունի իրականացնել մշակութային ժառանգութեան պահպանմանն ու վերականգնմանն ուղղուած տարբեր, այդ թւում՝ տարածաշրջանային ծրագրեր:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/08/2018, 11:10